Վրաստանի առողջապահության նախարարը հայտնել է, որ Սաակաշվիլին արտերկրում բուժման կարիք չունի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անհրաժեշտ բուժօգնություն է ստանում հայրենիքում և արտասահման տեղափոխվելու կարիք չունի: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ուրբաթ օրը վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Եկատերինա Տիկարաձեն։
«Չեմ կարող պատկերացնել, որ վրացի բժիշկները չունենան բավարար հմտություններ՝ հիվանդին՝Սահակաշվիլիին, անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար: Ելնելով դրանից՝ մենք որևէ կոնսուլտացիա չենք անցկացրել՝ հիվանդին արտասահման տեղափոխելու և այնտեղ բուժումը շարունակելու համար»,-ասել է Տիկարաձեն։
Լրագրողի հարցին, թե ե՞րբ է նախատեսվում Սաակաշվիլիին դուրս գրել Գորիի զինվորական հոսպիտալից և տեղափոխել բանտ, նախարարը պատասխանել է, որ ամեն ինչ կախված է բանտարկյալի առողջության վերականգնման գործընթացից։
«Այս փուլում նրա դուրսգրումը նախատեսված չէ, քանի որ բացի սնունդ ընդունելը սկսելուց, հիվանդին անհրաժեշտ են բուժման այլ ընթացակարգեր, կարևոր է, որ նա լիովին ապաքինվի, միայն դրանից հետո հնարավոր կլինի դուրս գրել»,-ասել է նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան