Աշխարհի ամենաերիտասարդ կին օդաչուն, շրջագայություն կատարելով, ժամանել է Վլադիվոստոկ
Ամենաերիտասարդ կին օդաչուն՝ 19-ամյա Զառա Ռադերֆորդը, ով Բելգիայից շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարում Shark UL («Shark») գերթեթև ինքնաթիռով, վայրէջք է կատարել Վլադիվոստոկում, հայտնում է քաղաքի միջազգային օդանավակայանը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Երիտասարդ աղջկա հանդիպումը հանդիսավոր է եղել, օդաչուին դիմավորել են աղ ու հացով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Զառան նշել է, որ Վլադիվոստոկ ուղևորությունը վառ տպավորություններ է թողել։
Օգոստոսի 18-ին Ռադերֆորդը շրջագայություն է սկսել աշխարհով մեկ փոքր Shark UL ինքնաթիռով: Ըստ նախագծի՝ նոյեմբերի կեսերին նա պետք է վերադառնար Բելգիա։ Սակայն թռիչքի ժամանակ նա Ալյասկայում վատ եղանակի հետ է բախվել , որտեղ ստիպված է եղել մի քանի շաբաթ սպասել թռիչքի թույլտվությանը։
Աղջիկը թռչելու է հինգ մայրցամաքներով և 52 երկրներում: Նա արդեն հատել է Ատլանտյան օվկիանոսը, Կանադան, ԱՄՆ-ի արևելյան ափը և Կարիբյան կղզիները, որից հետո շրջվել է դեպի հյուսիս՝ թռչելով Պանամայի, Կոստա Ռիկայի և Մեքսիկայի միջով:
Զառա Ռադերֆորդը մտադիր է գերազանցել համաշխարհային ռեկորդը և դառնալ պատմության մեջ ամենաերիտասարդ կինը, ով միայնակ կթռչի աշխարհով մեկ։