2021թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 9.6%.Վիճակագրական կոմիտե
ՀՀ վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. նոյեմբերը 2020թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 9.6%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.7%:
Ըստ ՎԿ-ի՝ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.3-1.8%-ով, իսկ ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևան և Գավառ քաղաքներում:
Հրապարակված վիճակագրությունից պարզվում է, որ 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16.9%, 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.7% գնաճ, իսկ մրգի և բանջարեղենի գնաճն համապատասխանաբար կազմել է 4.8% և 16.4%:
ՎԿ-ի տվյալներով՝ բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է 63.5%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 16.4% գնաճ:
«Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.9 տոկոսային կետով»,-ասվում է հրապարակման մեջ:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 13.3%գնաճ: Ձվի գինը 2021թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 26.2%-ով, պանիրը թանկացել է 11.1%, իսկ հացաբուլկեղենը և ձավարեղենը 3.0% (ալյուրի, հացի և ձավարեղենի գները՝ համապատասխանաբար՝ 10.5%, 14.0% և 20.7%-ով):
Վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2 գրանցվել է 20.6%,գնաճ, մսամթերքը՝ է 8.0%:
Ըստ հրապարակման՝ յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 21.1% թանկացում: