«Հրապարակ». Ընտրված համայնքապետերն ավելի մեծ ազդեցություն են ունենալու մարզերում
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների քարոզչության վերջին օրը իշխանական թեկնածուները գրեթե բոլոր համայնքներում եզրափակիչ հանրահավաքներ անցկացրին, և չնայած ողջ օրն ահազանգեր էինք ստանում, թե թեկնածուները մարդ բերելու համար վարչական լծակներն են կիրառում, հանրահավաքների լուսանկարները բոլորովին տպավորիչ չէին: Այսօր լռության օր է, Ընտրական օրենսգրքով քարոզչությունն արգելվում է: Վաղը պարզ կդառնան արդյունքները:
ՏԻՄ այս ընտրությունները նախորդներից տարբերվում են նրանով, որ սրանց արդյունքում համայնքների խոշորացում է տեղի ունենալու, և ընտրված համայնքապետերն ավելի մեծ ազդեցություն են ունենալու մարզերում, ուստի սա նաև հնարավորություն է՝ լոկալ մակարդակում իշխանափոխություն իրականացնելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: