«Հրապարակ». Ազգային ժողովը պետք է վավերացնի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանի գիշերային այցը խորհրդարան անցել է լարված ու նյարդային մթնոլորտում։ «Քաղպայմանագրի» պատգամավորների հետ հանդիպմանը Փաշինյանը երբեմն-երբեմն այնպես է գոռգոռացել, որ ձայնը լսելի է եղել խորհրդարանի միջանցքներում։ Մթնոլորտի շիկացման պատճառն այն է եղել, որ Փաշինյանը ֆրակցիային ասել է, թե դեմարկացիայի և դելիմիտացիայի ավարտից հետո սահմանների ամրագրման միջպետական փաստաթղթի հաստատումը պետք է կատարվի խորհրդարանում, այսինքն՝ յուրաքանչյուր ոք պատասխանատվություն է ստանձնելու Փաշինյանի ընդունած որոշման, պայմանավորվածությունների համար։ Եվ տեղեկացրել են, որ Սոչիի պայմանավորվածությունները կարծես թե չեն պահպանվում` Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում, գլխավորապես՝ միջանցքի հարցը։
Մեր տեղեկություններով՝ փաստաթուղթը խորհրդարանով հաստատելու պահանջը Փաշինյանին է պարտադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայաստանի վարչապետի անվստահելի գործընկերային պահվածքը, Արևմուտքի հետ «տակից» խաղեր տալու փորձերը տեսնելով՝ Պուտինը որոշել է բռի մեջ պահել Փաշինյանին և ապահովագրվել հետագայում վարչապետի փոփոխությամբ որևէ պայմանավորվածությունից հրաժարվելու հավանականությունից։
Երկրի օրենսդիր մարմնի վավերացրած ցանկացած թուղթ ավելի վստահելի է, քան մեկ անձի կողմից միանձնյա վավերացվածը: Մանավանդ հայտնի չէ, թե այդ գործընթացներից հետո ինչ ճակատագիր է ունենալու Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները նախատեսվում է հնարավորինս արագ՝ վեց ամսում կյանքի կոչել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան