Չինական լուսնագնացը հորիզոնում «առեղծվածային տուն» է լուսանկարել
Չինական «Յույտու-2» լուսնագնացն ուղարկել է խորհրդավոր խորանարդ առարկայի լուսանկարներ։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին իր Twitter-ում հայտնել է տիեզերական լրագրող Էնդրյու Ջոնսը։
«Մենք ունենք Լուսնի հակառակ կողմից Յույուտու-2-ից ստացած տվյալների թարմացում: Հյուսիսային հորիզոնում անհայտ խորանարդ առարկա է հայտնաբերվել, այն ստացել է 神秘 小屋՝ «առեղծվածային տուն» անվանումը։ Առաջիկա 3-4 լուսնային օրերի ընթացքում լուսնագնացը կմոտենա՝ պարզելու, թե ինչ է դա։ Սա հաստատ օբելիսկ կամ այլմոլորակային չէ, բայց դեռ արժե ուսումնասիրել: Երբեմն մեծ քարեր դուրս են նետվում ատերոիդների հարվածների հետևանքով, մենք արդեն տեսել ենք նմանատիպ հետևանքներ Chang'e-4 առաքելության ժամանակ»:
Այս պահին հավելյալ տեղեկություններ չեն ստացվում, քանի որ «առեղծվածային տունը» չափազանց անորոշ է երևում։ Լուսնի այս հատվածը կտրտված է հարվածային խառնարաններով, ուստի հավանական է, որ քարի ծագումը աստերոիդի հարվածից է:
«Յույտու-2» լուսնագնացը վայրէջք է կատարել Ֆոն Կարման խառնարանի մոտ 2019 թվականին «Չանգե-4» առաքելության ժամանակ՝ դառնալով Լուսնի հակառակ կողմում գտնվող առաջին լուսնագնացը։ Վերջերս նրա օգնությամբ գիտնականները տվյալներ են ստացել լուսնային թիկնոցի կազմության վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան