ՏԻՄ ընտրություններում հնարավոր էր հասնել նրան, որ իշխանությունների լեգիտիմ լինելու հարցը դրվեր կասկածի տակ. քաղաքագետ
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ընդդիմության կարևորագույն սխալներից է համարում վերջին երկու ամիսներին, նաև դեկտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառվարման մարմինների ընտրություններին չմասնակցելը։
«Հնարավորություն կար քաղաքական տրամաբանության շրջանակներոմ մասնակցել ՏԻՄ ընտրություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանի ողջ տարածքում։ Եթե դու կարողանայիր ՏԻՄ ընտրությունների արդյունքներով իշխանություններին տապալեիր բոլոր ՏԻՄ-երում՝ դրանով իսկ ցույց տալով, որ իշխանություններն իրականում չունեն այն լեգիտիմությունը, որը կար հունիս 20-ին, օբյեկտիվորեն կարող էիր արդեն նոր քաղաքական գործընթացներ գեներացնել և այդ քաղաքական գործընթացների շրջանակներում արդեն կարող էիր մարդկանց փողոց հանել, այլ ճանապարհներով հարցի կարգավորման հանել»,- ասուլիսում ասաց քաղաքագետը։
Նա դժվարացավ նշել, թե ինչու ընդդիմությունը գնաց այլ ճանապարհով, բայց փաստը մնում է փաստ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հնարավոր էր հասնել նրան, որ իշխանությունների լեգիտիմ լինելու հարցը դրվեր կասկածի տակ և հետագա գործընթացներ գեներացվեին։
«Հստակ հասկանում եմ մի բան՝ ի վերջո գալու ենք մի փուլի, երբ խորհրդարանական, արտախորհրդարանական ընդդիմությունը մեկտեղելու են իրենց գործողությունները։ Իմ խորին համոզմամբ, դա լինելու է այն փուլում, երբ քաղաքական վերնախավի մոտ լինի որոշակի համաձայնության առ այն, թե ինչպիսին է լինելու հետփաշինյանական Հայաստանը»,- ասաց Բ. Մաթևոսյանը։
Ըստ քաղաքագետի, տեղի ունեցող գործընթացներից, գործընթացների տրամաբանությունից ակնհայտ է, որ եթե փոփոխությունները չհասունանան Հայաստանի ներսից, այդ փոփոխությունները պարտադրվելու են դրսից և պետք է միայն հույս ունենալ, որ այդ փոփոխությունները չեն պարտադրվելու Թուրքիայի, Ադրբեջանի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ողջ տարածքը կարող է վերածվել միջանցքի. Բենիամին Մաթևոսյան
- ՏԻՄ ընտրությունների նախօրեին Փաշինյանն Արարատի մարզպետին արձակուրդ է ուղարկել
- ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Արարատի մարզում ՔՊ-ականը փող է բաժանում
- «Հայրենիք»-ի թեկնածուի խոստումը. Լեռնադահուկային նոր համալիր Մայմեխի լանջին
- «Հայրենիք»-ի թեկնածուն խոստանում է Վանաձորը դարձնել զբոսաշրջային քաղաք
- ՀՅ Դաշնակցությունը 20 խոշորացված համայնքում կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
- Զարթոնքը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին՝ Թալին համայնքում
- Վանաձորում «Հայրենիք» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Վահե Դոխոյանը
- «Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան