Օդանավակայանի աշխատակիցն մանրամասնել է, թե ինչու չպետք է կողպեք կախել ճամպրուկի վրա
Օդանավակայանի աշխատակիցը բացատրել է, թե ինչու չի կարելի ճամպրուկի վրա կողպեք դնել։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով The Sun-ին։
Ուղեբեռների սպասարկման օպերատորի խոսքով՝ կողպեքները չեն խանգարի գողերին մտնել պայուսակ, ավելի շուտ՝ հակառակը՝ նրանց կստիպի մտածել, որ ներսում արժեքավոր բովանդակություն կա, որը պետք է գողանալ։
Փորձագետները նաև զգուշացրել են ուղևորներին, որ պիտակների վրա իրենց տան հասցեն նշելու կարիք չկա։
«Եթե գողերը վերցնեն ձեր ամբողջ ճամպրուկը, ներառյալ բանալիները, հեշտությամբ կարող են մտնել ձեր տուն և մեքենա»,- պարզաբանում են նրանք։
Փոխարենը փորձագետները խորհուրդ են տալիս գրել աշխատանքային հասցե կամ բջջային հեռախոսահամար: