Արմավիրում ընտրողների 79 տոկոսն ու ևս 577 մարդ մերժեց ՔՊ-ին, բայց այն ընտրվեց
Արմավիր քաղաքում առանց մրցակից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթեց։
«Ընտրության մասնակիցների 91% կողմ, վավեր ձայների 94% կողմ արդյունքով Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր` թվով 27 մանդատները:
8368 կողմ,
577 դեմ,
267 անվավեր»,-գրել է Արմավիրի ՔՊ-ական քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։
Հիշեցնենք, որ այսօր Արմավիրում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 20.72 տոկոսը. Մյուս 79.28 տոկոսը, ըստ էության, մերժել է ընտրությանը մասնակից ուժին։ Սակայն ինչպես պարզվեց, դա չխանգարեց, որ ՔՊ-ն համարվի հաղթող։
Հարակից հրապարակումներ`
- ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը՝ 42.48 տոկոս
- Արմավիրցիները շարունակում են ընտրատեղամասեր չգնալ
- Արմավիրում, որտեղ միայն ՔՊ-ն է առաջադրված, երեք ժամում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 1.87 տոկոսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան