Բերման են ենթարկվել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածուներ
Մասիսի բաժին բերման են ենթարկել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածու, Այնթափ համայնքի ղեկավարն Կարեն Սարգսյանին: Տեղեկությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է դաշինքի անդամ, Մասիսի քաղաքապետի նախկին տեղակալ Նորայր Հակոբյանը:
Նա նաև հայտնել է, որ բացի Կարեն Սարգսյանից, բերման է ենթարկվել ավագանու թեկնածու Հունան Ավետիսյանը և ևս երկու անձ։
««Դավիթ Համբարձումյան» Դաշինքը հաղթական մեկնարկել և հաղթական ավարտին է հասցնելու ընտրությունները։ Բերման ենթարկելով կամ այլ կեղտոտ միջոցներով չեք կարող վախեցնել մեզ...»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ Մասիսում այսօր ՏԻՄ ընտրություններ են։ Համայնքապետի համար պայքարում է 2 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Դավիթ Համբարձումյան» դաշինքը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Մասիսի ԵԿՄ ղեկավար Սայեն Հայրապետյանն է: «Դավիթ Համբարձումյան» դաշինքի համայնքապետի թեկնածուն Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմությունն է հանձնել հողերը այն թվականից. Մասիսի ՔՊ-ական թեկնածու
- ՔՊ-ական գործազուրկներն ուզում են Ապարանում իրենց աշխատանքային փորձն ի շահ ժողովրդի ծառայեցնել
- Արմավիրում, որտեղ միայն ՔՊ-ն է առաջադրված, երեք ժամում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 1.87 տոկոսը
- Ապարան ոստիկանության հատուկ ջոկատայիններ են բերվել
- ՔՊ-ի հետ չունենք ոչ մի գաղափարական ընդհանուր եզր. «Հայրենիք»-ի թեկնածու Վահե Դոխոյան
- Իրավաբան. Ահազանգեր են եղել, որ Արարատում փող են բաժանել
- ՀՀ 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին