
Կարեն Եղիազարյան. Ապարանցուն ո՞նց կարող են քրեական գործերով վախեցնել
«Ես քվեարկեցի հանուն մեր լավ Ապարանի»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Կարեն Եղիազարյանը, որը գործող համայնքապետն է։
Նրա միակ մրցակիցը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է։ Եղիազարյանն ասում է, որ 2017-ից ի վեր լծվել է քաղաքի խնդիրների լուծմանը, շատ բան արված է, եթե ընտրվի անցնելու է խոշորացված Ապարանի կազմի մեջ մտնող գյուղերի խնդիրներին։
Վերընտրվելու շանսերի մասին Եղիազարյանը չի ուզում խոսել, նշում է՝ ժողովուրդը կորոշի։
«Եկել է օրը, որ ժողովուրդը տա մեր արած աշխատանքի գնահատականը»,-նշել է նա։
Անդրադառնալով իր նկատմամաբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ հարցին, Եղիազարյանն այն որակեց շոու, քանի որ դատարանը կարճել է 12 գործերը։
«Մնացածն էլ երևի ամսի 17-ին կկարճեն։ Չեմ վախենում։ Ապարանցուն ո՞նց կարող են քրեական գործերով վախեցնել»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական գործազուրկներն ուզում են Ապարանում իրենց աշխատանքային փորձն ի շահ ժողովրդի ծառայեցնել
- Ապարան ոստիկանության հատուկ ջոկատայիններ են բերվել