Ընդդիմությունն է հանձնել հողերը այն թվականից. Մասիսի ՔՊ-ական թեկնածու
Մասիս խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սայեն Հայրապետյանն իրենց շանսերը բարձր է գնահատում։ Ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի կիրառման, մարզպետարանի ուղղորդումների մասին լուրերի վերաբերյալ հարցերին ի պատասխան, նա ասաց, թե՝ նման բան չի եղել։
Լրագրողի դիտարկմանը, որ նա Շուշին, Հադրութն է ազատագրել, սակայն այսօր այն իշխանության ներկայացուցիչն է, որը հողատուի և հողերը հանձնողի համբավ ունի, նորմա՞լ է, որ երկրապահը պետք է հողերը հանձնած իշխանության ներկայացուցիչը լինի, Ս. Հայրապետյանը պատասխանեց. «Ոչ, ընդդիմությունն է հանձնել այն թվականից։ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած այդ ստորագրությունը եղել է, որ հանձնելու են»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական գործազուրկներն ուզում են Ապարանում իրենց աշխատանքային փորձն ի շահ ժողովրդի ծառայեցնել
- Դիմելու ենք ԿԸՀ՝ վարչական ռեսուրսի տարբեր կիրառումների դեպքերով. «Էջմիածին» դաշինքի թեկնածու
- Վանաձորցին իր քվեով պետք է տեր կանգնի իր համայնքին. Վահե Դոխոյան
- Ապարան ոստիկանության հատուկ ջոկատայիններ են բերվել
- Իրավաբան. Ահազանգեր են եղել, որ Արարատում փող են բաժանել
- ՀՀ 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան