Մեծամորի 15/08 տեղամասում հաղթել է ՀՅԴ-ն
Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Մրգաշատ գյուղի 15/08 ընտրատեղամասում, ըստ նախնական տվյալների, մասնակիցների թիվը 1251 է, մասնակցել է 407 ընտրող, որից ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 248, ՔՊ-ի օգտին՝ 154, անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։ Նախնական տվյալները ներկայացված են yerkir.am կայքում։
Մեծամորում ՏԻՄ ընտրություններին մասնակցել են ՀՅ Դաշնակցություն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Կայքը նաև հայտնում է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի երեք գյուղերում ՔՊ-ն պարտվել է․
Արբունք գյուղի տվյալները․ «Միասնական Վարդենիս» - 113, ՔՊ – 14, «Ահարոն Խաչատրյան» դաշինք – 56
Դարբունք գյուղի տվյալները․ «Միասնական Վարդենիս» - 46, ՔՊ – 10, «Ահարոն Խաչատրյան» դաշինք – 25
Ավազան գյուղի տվյալները․ «Միասնական Վարդենիս» - 58, ՔՊ – 27, «Ահարոն Խաչատրյան» դաշինք – 25։
Հարակից հրապարակումներ`
- ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը՝ 42.48 տոկոս
- Իշխանությունն իր ողջ պետական ռեսուրսներով փորձում է ամեն քայլի դիմել ՏԻՄ-երը ևս նվաճելու համար. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան