ՔՊ համայնքապետերը կանգնում են տեղամասի ճանապարհին և հորդորում ընտրել իրենց ուժին. Նորայր Հակոբյան
«Խախտումները բազմաթիվ են։ Մեր դաշինքը մի քանի անգամ ահազանգել է Մասիսի ոստիկանություն՝ սկսած կուտակումներից մինչև «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում ընդգրկված համայնքի ղեկավարների կողմից տեղամասերում ուղղորդելու դեպքերի մասով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի ՏԻՄ ընտրություններում «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածու Նորայր Հակոբյանը:
Նա նշեց, որ գրեթե բոլոր համայնքներից ունեն նման ահազանգեր, որ գործող համայնքապետերը կանգնում են տեղամաս տանող ճանապարհին և համագյուղացիներին հորդորում են, միգուցե վախեցնում են, ընտրեն համար երկուսին:
«Կեղտոտ քաղաքականություն են տանում։ Ում որ ասում են, իրենք էլ ահազանգում են մեզ։ Չեմ կարծում, որ դա էական արդյունք է տալու, բայց ամեն դեպքում հին մեթոդներով են մեր դեմ աշխատում: Կարծում եմ՝ արդյունքի չեն հասնի»,- ասաց Ն.Հակոբյանը։
«Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածուի խոսքով, տեղամասերում նորմալ է, ինչ անում են, դրսում են անում, խմբակային բերում են ընտրության:
Հարակից հրապարակումներ`
- «Ֆեյք» ահազանգի հիման վրա էին բերման ենթարկել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածուներին. Փաստաբան
- Դավիթ Համբարձումյան. Մասիսում քարոզչության ընթացքում 90-ականների գործելաոճ էր որդեգրել իշխանությունը
- Ընդդիմությունն է հանձնել հողերը այն թվականից. Մասիսի ՔՊ-ական թեկնածու
- Բերման են ենթարկվել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածուներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան