ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը՝ 42.48 տոկոս
36 խոշորացվող համայնքներում ՏԻՄ համասնական ընտրություններում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 42.48 տոկոսը։
ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, Արմավիր քաղաքում, որտեղ առաջադրված է միայն ՔՊ-ն, 44.452 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 9 214 մարդ, կամ՝ ընտրողների 20.72 տոկոսը։
Ցածր մասնակցությունը մինչճև օրվա վերջ պահպանվել է նաև Վաղարշապատում, 43 267 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 10 980, կամ՝ ընտրողների 25.38 տոկոսը։
Առավել ակտիվ են եղել Թումանյան համայնքի ընտրողները, 5 029 ընտրողից քվեարկել է 3 509, կամ՝ 69.78 տոկոսը։ Նրան հաջորդում է Վայքը՝ մասնակցության 67.95 տոկոս ցուցանիշով։ Հաջորդ առավել ակտիվ քվեարկված համայնքը Ապարանն է, մասնակցությունը կազմել է 64.70 տոկոս։
Հանրապետության երրորդ քաղաքում՝ Լոռու մարզկենտրոն Վանաձորում մասնակցությունը 36.01 տոկոս է։
Հարակից հրապարակումներ`
- 36 համայնքերից 4-ում քվեարկությանը մասնակցել են ընտրողների կեսից ավելին
- Արմավիրցիները շարունակում են ընտրատեղամասեր չգնալ
- Արմավիրում, որտեղ միայն ՔՊ-ն է առաջադրված, երեք ժամում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 1.87 տոկոսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան