Նոյեմբերի 16-ի ագրեսիան ծնող պատճառները խորը վերլուծված չեն, եղած ռիսկերը չեզոքացված չեն. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայրենիք վերադարձած 10 ռազմագերիները նոյեմբերի 16-ին Վայոց ձորի և Սյունիքի ուղղությամբ տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարվածներն են։
Եթե նկատի ունենանք, որ ավելի վաղ, այդ գործողությունների արդյունքում գերեվարված մեկ զինծառայող վերադարձել էր ՌԴ-ում կայացած եռակողմ հանդիպումից առաջ, ապա ստացվում է, որ այս պահին, Սյունիքի ու Վայոց ձորի ուղղությամբ ձեռնարկված ադրբեջանական գործողությունների հետևանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա։
Վտանգավորն այն է, որ նոյեմբերի 16-ի ագրեսիան ծնող պատճառները խորը վերլուծված չեն, եղած ռիսկերը չեզոքացված չեն, ինչը նշանակում է, որ նոր ագրեսիայի, զոհերի, պոտենցյալ գերեվարվման սպառնալիքը շարունակում է բարձր մնալ»։
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 16-ի թշնամու կողմից գերեվարված 10 զինծայող այսօր վերադարձել է ՀՀ
- Ադրբեջանական սանձարձակությունները, ագրեսիան ՀՀ ու Արցախի նկատմամբ աճի դինամիկա են դրսևորում. Աբրահամյան
- Ադրբեջանցիների դրդապատճառը մեկն է՝ սպանել հային, հիշեցնել թուրքի ատելության և իրական նպատակների մասին. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա