05.12.2021. Կորոնավիրուսի 327 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
Հայաստանում դեկտեմբերի 4-ին կատարվել է 5077 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 327 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 667 հիվանդ, գրանցվել է մահվան 15 դեպք: Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 5-ին ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340723 դեպք, որոնցից 321106 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 10479 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7683 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1455 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9138 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2401971 թեստավորում։
Հարակից հրապարակումներ`
- 04.12.2021. Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 27 մարդ է մահացել
- 03.12.2021. Կորոնավիրուսի 399 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
- 02.12.2021. Կորոնավիրուսի 558 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
- 01.12.2021. Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 43 մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան