Արթիկում հարևան-բարեկամների ընտրություն է
Արթիկցիների դիտարկմամբ՝ այսօր տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունները ընտրողների պասիվությամբ աննախադեպ են: Քաղաքի փողոցներում չկար այն իրարանցումը, որը սովորաբար լինում էր Արթիկում նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ, որոնք ավելի շուտ տոն օրեր էին հիշեցնում, քան՝ Սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով նախատեսված գործընթաց:
Բանն այն է, որ արթիկցիները միայն ընտրությունների օրերին են զգում, որ պետություն գոյություն ունի, բայց ոչ թե վերջինս է կատարում տեղի բնակիչների նկատմամբ իր պարտավորությունները, այլ ճիշտ հակառակը՝ հերթական անգամ քաղաքացիներն են կատարում իրենց քաղաքացիական պարտքը, իսկ ընտրության հաջորդ օրը կրկին համակվում են պետությունից մոռացված լինելու զգացումով:
Քիչ ավելի ակտիվ էին Արթիկ խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում, բայց, միևնույնն է, մինչև օրվա կեսը դրանց ընտատեղամասերում ևս հոսքը թույլ էր:
Արթիկցիները Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ հիմնականում քվեարկության գնում են նրանք, ովքեր մասնակից դաշինքների ցուցակում ունեն բարեկամ, կամ մոտ հարևան: Այս ընտրություններից արթիկցիների հիմնական մասի մոտ ակնկալիքները ինչպես միշտ քիչ են:
Իսկ քաղաքացիների գնահատականները պայքարի մեջ մտած 6 կուսակցությունների և դաշինքների գործողությունների վերաբերյալ կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ. «Իսկական, նվիրյալ ՔՊ-ականները նեղացել են ՔՊ-ից, և դրանից կարող են օգտվել ոչ ՔՊ-ականները»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին