Արմավիրում, որտեղ միայն ՔՊ-ն է առաջադրված, երեք ժամում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 1.87 տոկոսը
Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկության մասնակցության արդյունքները ժամը 11։00-ի դրությամբ։
Հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողներն առավել ակտիվ են Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ քվեարկության մեկնարկից երեք ժամ անց արդեն իր քաղաքացիական պարտքը կատարել է ընտրելու իրավունք ունեցողների 16.7 տոկոսը, կամ՝ 808 ընտրող։
Մասնակցության բարձր ցուցանիշով, երկրորդ հորիզոնականում 11.11 ցուցանիշով, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքն է։ Ակտիվ քվեարկության եռյակում երրորդը Արագածոտնի մարզի Ապարան համայնքն է՝ 11.08 ցուցանիշով։
Քվեարկության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Արմավիր քաղաքում։ Ուշագրավ է, որ այստեղ ՏԻՄ համամսանական ընտրություններին առաջադրված է միայն Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ենթադրվում է, որ հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է քաղաքացիների պասիվությունը՝ գուցե այս կերպ են մերժում։
Մասնակցության ցածր ցուցանիշով հաջորդը Վաղարշապատն է։ Այստեղ քվեարկել է ընդամենը 1359 մարդ, կամ՝ ընտրողների 3.14 տոկոսը։ Ցածր մասնակցություն գրանցած հաջորդ համայնքը կրկին Արմավիրի մարզում է. Խոյում երեք ժամվա ընթացքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 3.16 տոկոսը։
Մասնակցության միջին ցուցանիշը ժամը 11։00-ի դրությամբ կազմում է 6.15 տոկոս։
Հարակից հրապարակումներ`
- Ապարան ոստիկանության հատուկ ջոկատայիններ են բերվել
- Ո՞ւմ թեկնածություններն է ՔՊ-ն առաջադրել Արմավիրի խոշորացվող համայնքներում
- Արմավիրում առավել մեծ թվով քաղաքական ուժեր պայքարում են Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան