Արմավիրցիները շարունակում են ընտրատեղամասեր չգնալ
Քվեարկության մեկնարկից վեց ժամ անց ՏԻՄ համամասնական ընտրությունների քվեարկության միջին մասնակցությունը կազմում է 20.75 տոկոս։
Առավել բարձր մասնակցությամբ՝ 45.30 ցուցանիշով շարունակում է առաջատար լինել Թումանյան համայնքը։ Ընտրողներն առավել ակտիվ են Ապարանում՝ 37.65 տոկոս և Վայքում 37.30 տոկոս։
30 տոկոսից բարձր մասնակցություն գրանցվել է Մեծաձորում, Ծաղկաձորում, Ամասիայում, Նոյեմբերյանում
Արմավիրցիները շարունակում են ընտրատեղամասեր չգնալ, ժամը 14։00-ի դրությամբ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 7.36 տոկոսը կամ 3273 մարդ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան