Գարիկ Սարգսյանը պարտվեց Ուրցաձորում
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնի Ուրցաձոր գյուղում Գարիկ Սարգսյանը ջախջախիչ պարտություն է կրել:
Այս մասին գրում է «Հրապարակ»-ն ու մանրամասնում, որ ՔՊ-ի օգտին քվեարկել է 420 մարդ, իսկ «Իմ հզոր համայնք»-ի օգտին 728, Հ«անրապետություն»-ը ստացել է 120 ձայն:
«Իմ հզոր համայնք»-ի ցուցակում է նաև Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, որը հեղափոխությունից առաջ հայտնվեց իշխանության թիրախում, նրան հրաժարական պարտադրեցին, սակայն նոր ընտրություններով գյուղը նորից վերադարձրեց իր համայնքապետին:
Ավելի վաղ աղբյուրը գրել էր, որ Վեդիի 18/45 ընտրատեղամասում Քաղպայմանագիրը ի դեմս Գարիկ Սարգսյանի ձայների մեծ տարբերությամբ պարտվել է նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցությանը,
Նշենք, որ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը գլխավորում է Սիսավանի գյուղապետ Սպարտակ Թարթիկյանը։ Նույն ցուցակում են խոշորացվող Վեդիի կազմի մեջ մտնող Վանավանի գյուղապետը, Լուսաշողի ու Շաղափի վարչական ղեկավարները։
Հարակից հրապարակումներ`
- Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք. Գարիկ Սարգսյան
- Ի՞նչ իրավունք ունի մարզպետ լինել մարդ, որը կոկորդիլոսը թռչնից չի տարբերում. Գևորգ Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան