«Ֆեյք» ահազանգի հիման վրա էին բերման ենթարկել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածուներին. Փաստաբան
Բերման ենթարկված «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու երեք թեկնածուև ևս մեկ անձ երեք ժամ ոստիկանական բաժնում պահվելուց հետո ազատ են արձակվել։ Բերման ենթարկվածների փաստաբան Արման Կարապետյանը Yerevan.today-ի հետ զրույցում ասաց, որ բերման էին ենթարկվել անհայտ քաղաքացու կողմից հնչեցված ահազանգի հիման վրա, իբրև հիշյալ անձինք բռնություն են գործադրել ընտրատարածքում, ընտրատարածքից դուրս։
«Արդեն իսկ այդ ահազանգը վկայում է այն մասին, որ չի կարող լինել իրական, վերացական է։ Անձը, ով ահազանգել է, չի էլ ներկայացել»,- ասաց փաստաբանը։
Արման Կարապետյանը ենթադրում է, որ դա կազմակերպված է, նշեց, որ ահազանգը կեղծ է՝ «ֆեյք», հույս ունի իրավապահ մարմիններն իրենց լիազորությունները կիրականացնեն՝ պարզելու, թե ով է եղել այդ անհայտ անձը, ով ահազանգել է, ովքեր են նրա հետևում կանգնած և ինչն է եղել այդ կեղծիքը տարածելու նպատակը։
«Բերման ենթարկված ավագանու թեկնածուն իր բացատրությունում նշել է՝ այս ահազանգի իրական նպատակը «Դավիթ Համբարձումյան» դաշինքը վարկաբեկելն է, իրենց գործընթացներից շեղելը»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Մասիսում այսօր ՏԻՄ ընտրություններ են։ Համայնքապետի համար պայքարում է 2 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Դավիթ Համբարձումյան» դաշինքը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Մասիսի ԵԿՄ ղեկավար Սայեն Հայրապետյանն է: «Դավիթ Համբարձումյան» դաշինքի համայնքապետի թեկնածուն Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Համբարձումյան. Մասիսում քարոզչության ընթացքում 90-ականների գործելաոճ էր որդեգրել իշխանությունը
- Ընդդիմությունն է հանձնել հողերը այն թվականից. Մասիսի ՔՊ-ական թեկնածու
- Բերման են ենթարկվել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածուներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան