Իշխանությունն իր ողջ պետական ռեսուրսներով փորձում է ամեն քայլի դիմել ՏԻՄ-երը ևս նվաճելու համար. Իշխան Սաղաթելյան
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը 37 համայնքից 19-ում մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, և ընդդիմադիր դաշտից ամենամեծ հայտ ներկայացրած քաղաքական ուժն է։ Գեղամավան համայնքի ընտրատեղամասում քվեարկությունը կատարելուց հետո Yerkir.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա համոզման՝ ակնհայտ է, որ այս իշխանություններն ամեն գնով փորձում են նվաճել ՏԻՄ մարմինները և այդ նպատակին հասնելու համար որևէ ապօրինությունից զերծ չեն մնում։
«Այս ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը նույնպես ընտրությունների ելքի վրա ազդեցություն ունենալու փորձ էր։ Ակնհայտ է, որ իշխանությունն իր ողջ պետական ռեսուրսներով, վարչական լծակներով փորձում է ամեն քայլի դիմել, որպեսզի ՏԻՄ-երը ևս նվաճի։ Բայց պարտության և պատերազմի կուսակցությունը, այն քաղաքական ուժը, որը մեր երկրին բերել է միայն չարիք և աղետ, չի կարող աջակցություն ունենալ մեր ժողովրդի կողմից, և, ես վստահ եմ, որ այսօր մի շարք համայնքներում դա կդրսևորվի»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ֆեյք» ահազանգի հիման վրա էին բերման ենթարկել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածուներին. Փաստաբան
- Կուտակումներ Հաղթանակ գյուղի տեղամասի մոտ
- Կարեն Եղիազարյան. Ապարանցուն ո՞նց կարող են քրեական գործերով վախեցնել
- Բերման են ենթարկվել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածուներ
- «Քվեաթերթիկը քվեասենյակից դուրս բերելու դեպք արձանագրվել է 2 ընտրատեղամասերում»
- Դիմելու ենք ԿԸՀ՝ վարչական ռեսուրսի տարբեր կիրառումների դեպքերով. «Էջմիածին» դաշինքի թեկնածու
- Վանաձորցին իր քվեով պետք է տեր կանգնի իր համայնքին. Վահե Դոխոյան
- Ապարան ոստիկանության հատուկ ջոկատայիններ են բերվել