Իրավաբան. Ահազանգեր են եղել, որ Արարատում փող են բաժանել
Արարատում օգտագործվել է վարչական ռեսուրսը, լծակները, ինչպես նաև ճնշումներ են եղել դպրոցների վրա։ News.am-ի հետ զրույցում ասել է իրավաբան Գայանե Հովհանյանը։
«Ահազանգեր են եղել, որ երեկ փող են բաժանել։ Բայց ես խնդրել եմ փաստեր ներկայացնել, մարդիկ վախենում են տեսանկարահանել»,-ասել է նա։
Նա չի կարծում, որ իշխանությունը ԱՐարատի մազրի որևէ համայնքում կարողանա հաղթահարել անցողիկ շեմը։
Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում է հինգ կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Իմ հզոր համայնք», «Կայունություն», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»։
«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արսեն Հակոբյանն է, նա գործող ավագանու անդամ է։
ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն Ասլան Ավետիսյանն է, նա համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։
«Կայունության» թեկնածուն Ֆիրդուս Զաքարյանն է, որը Կարեն Դեմիրճյանի թանգարանի ավագ գիտաշխատող է։
«Իմ հզոր համայնք»-ի թեկնածուն Հայկ Հայկյանն է, որ Արարատի նախկին քաղաքապետն է։
«Ապրելու երկիր»-ն այդ պաշտոնի համար առաջադրել է Վահե Հարությունյանի թեկնածությունը, որը Ցեմենտ-շիֆերի կոմբինատում աշխատում է որպես տնտեսագետ։
Հարակից հրապարակումներ`
- ՏԻՄ ընտրությունների նախօրեին Փաշինյանն Արարատի մարզպետին արձակուրդ է ուղարկել
- ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Արարատի մարզում ՔՊ-ականը փող է բաժանում
- Ովքե՞ր են պայքարում Արարատի քաղաքապետի պաշտոնի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան