Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել
Սևան խոշորացվող համայնքի մեջ մտնող գյուղերից երկուսում՝ Ծովագյուղում և Սեմյոնովկայում քաղաքացիներից ոչ մեկ քվեարկությանը չի մասնակցել։ ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, ժամը 17։00-ի դրությամբ, գյուղերում տեղակաված երեք ընտրատեղամասերում՝ 20*18-ում, 20/19-ում և 20/20-ում որևէ մեկը չի քվեարկել։
Հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված ընտրողների այս միասնական որոշումը, «Հետք»-ը կապվել է Ծովագյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գևորգյանի հետ։ Նա նշել է, որ ընտրություններին չմասնակցելու պատճառը համայնքների խոշորացումն է։
Վահրամ Գևորգյանն ասել է, որ այսպես խոշորացում ծովագյուղցիները չեն ցանկանում և իրենց բողոքը արտահայտել են ընտրություններին չմասնակցելով։