Քաղաքական 13:41 05/12/2021 Հայաստան

05.12.2021. «Հենակետ». Մոսկվայում ստեղծվում է ԼՂ ուսումնասիրության տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ընթացքում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ.

«Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա սկզբում մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Արցախի Պաշտպանության բանակի՝ Շուշիին հարող դիրքերում, որոնց մոտակայքով ադրբեջանցիները երթևեկ են անում,  հրահանգված է իջեցնել հայկական երկու հանրապետությունների դրոշները։ Թեմայի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի եղել։

Շաբաթվա ընթացքում մամուլում և սոցցանցերում լայն քննարկման առարկա էր դարձել  ոմն Ռոման Բաղդասարյանի կողմից տարածած տեղեկատվությունը այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակը, սպաներն ու գեներալները պատերազմի ընթացքում կատարել են սպանություններ, տվել են սպանություններ կատարելու հրամաններ և Մատաղիսում սպանել են 200 մարդու։

ԱՀ դատախազությունից թեմայի վերաբերյալ հայտարարել են, որ Բաղդասարյանի կողմից ներկայացված հանցագործության մասին տեղեկություններն ուղարկվել է ԱՀ ԱԱԾ՝ հետագա քննարկման համար: ԱՀ ԱԱԾ-ն էլ հանդես է եկել հայտարարությամբ,  նշելով, որ հիշյալ հայտարարության կապակցությամբ իրականացվում են ստուգումներ, Բաղդասարյանին  էլ առաջարկել են հնարավորինս սեղմ ժամկետում ներկայանալ ԱՀ ԱԱԾ  և պարզաբանումներ ներկայացնել իր կողմից հայտարարված ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ: Թեմայի վերաբերյալ փորձագետները հիմնականում նշել են, որ նման դեպքերում ուժային կառույցները պետք է ավելի օպերատիվ գործեն, քանի որ այդօրինակ տեղեկությունները իր մեջ ազգային անվտանգության էլեմենտներ է պարունակում։

Շաբաթվա վերջում ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրանքի՝ մասնավորապես, Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, ապա Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են։

Միջադեպի վերաբերյալ ԱՀ ԱԳՆ-ից հայտարարել են, որ նման ահաբեկչական, բարբարոսական արարքը Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորում  է և իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո։

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ խաղաղապահ զորախմբի բժշկական ստորաբաժանման մասնագետները COVID-19-ի տարածման դեմ մի շարք կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել։

ՌԴ ՊՆ-ից նաև հաղորդել են, որ խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները Շուշիի շրջանի վարչակազմի դիմումի համաձայն ապահովել են անվտանգությունը էլեկտրահաղորդիչների վերականգնման աշխատանքների ժամանակ:

ՌԴ ՊՆ մեկ այլ հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ պլանային մարտական պարապմունքի շրջանակում ռուս խաղաղապահները վարժանք են անցկացրել՝ երեւակայական հակառակորդի հնարավոր խախտումները կանխելու եւ Արցախի  Շուշիի շրջանի դիտակետում անվտանգությունն ապահովելու նպատակով։ Պարապմունքն ավարտվել է զինծառայողների պրակտիկ գործողություններով եւ դիտակետի մարտական պատրաստության պահպանման առաջադրանքների մշակմամբ համալիր պարապմունքով։

Շաբաթվա վերջում ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել են, որ Ասկերանի բնակիչները դիմել են ռուս խաղաղապահ առաքելությանը` խնդրելով ապահովել իրենց անվտանգությունը սահմանային հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս: Աշխատանքները սկսվել են Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում` ռուս խաղաղապահների կողմից տարածքը պայթյունավտանգ առարկաներից, չպայթած զինամթերքից մաքրելուց, ականազերծելուց հետո:

Պաշտոնական լրահոս

ԱՀ  նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների մի խումբ ծնողների և պատկան մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի կառուցման աշխատանքների ընթացքը:

ԱՀ  պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում գործող կարանտինի ժամանակ կիրառվող միջոցառումներին և սահմանափակումներին:

ԼՂ հակամարտության մասին

«XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է , որ Արցախի հարցը լուծված չէ, ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հարցը սակարկման ենթակա չէ։Վերջինս նաև կոչ է արել  անվերապահորեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մոտեցումը՝ կառուցված հիմնարար սկզբունքների վրա, որոնք բազմիցս հնչեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։

Մոսկվայում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի ուսումնասիրության տեղեկատվական-վերլուծական կենտրոն: Այն կաշխատի REGNUM լրատվական գործակալությանը կից: Դրանում կընդգրկվեն մասնագետներ, որոնք անձամբ և անմիջականորեն ծանոթ են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, որոնք բազմիցս եղել են այնտեղ և փորձագիտական կապեր են պահպանում դրա հետ։ Լեռնային Ղարաբաղի ուսումնասիրության կենտրոնը կղեկավարի համատեղությամբ REGNUM լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Մոդեստ Կոլերովը։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԵԱՀԿ–ի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախարարները, որպես համանախագահ երկրներ, հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Նշենք, որ այդ հայտարարության տեքստը դեռ չի հրապարակվել։

ՌԴ ԱԳՆ-ից  էլ տեղեկցրել  են, որ Մոսկվան օգտակար է համարում ԵԱՀԿ-ի դերը մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունների կարգավորմանն աջակցելու հարցում:

Եվրամիության անվտանգության քաղաքականության և արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդենն հայտարարել է,  որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում դեռևս չլուծված խնդիրներ կան, որոնք դրսևորվեցին նաև տարածաշրջանում նախորդ ամիս բռնության վերսկսմամբ։  Վերջինս ընդգծել է,  որ ԵԱՀԿ-ն  կարևոր դեր ունի, և  բոլորը պետք է լիակատար աջակցություն ցուցաբերեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ նախարարների խորհրդի շրջանակներում և դրանից դուրս»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}