Մամիկոն Ասլանյանի կարծիքով, քաղաքացիները քվեարկության չեն գնում վատ ճանապարհների պատճառով
Վանաձորի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը քաղաքացիների ցածր ակտիվությունը պայմանավորում է եղանակային պայմաններով։ Հույս ունի, թե ջերմանալու հետ մարդիկ կատիվանան։
Հիշեցնենք, որ ժամը 14։00-ի դրությամբ Վանաձորում քվեարկել է ընտրելու իրավուք ունեցողների 17.84 տոկոսը։
«Որոշ անպատասխանատու մարդիկ չեն կարողացել փողոցները բերել այնպիսի վիճակի, որ մեր բնակիչները կարողանան ընտրության գնալ։ Բայց ես կխնդրեմ մեր բոլոր ընկերներին, հարազատներին, օգնեք տատիկ-պապիկներին, թոշակառուներին, տեղաշարժվելու խնդիրներ ունեցողներին գնալ ընտրատեղամաս, որպեսզի մասնակցեն ընտրություններին»,-ասաց Ասլանյանը։
Ճանապարհների վիճակի համար նա մեղադրում է ՔՊ-ի կողմից քաղաքապետի ԺՊ նշանակածին, ում, ըստ նրա, վանաձորցիների մեծ մասը չեն էլ ճանաչում։