Ապարան ոստիկանության հատուկ ջոկատայիններ են բերվել
Արագածոտնի մարզի Ապարան համայնքում, որտեղ այսօր ավագանու համամասնական ընտրություններ են անցկացվում, ոստիկանության հատուկ ջոկատայիններ են բերվել։
«Առավոտ»-ի լրագրողը նրանց լուսանկարել է «Գնթունիք» սուպերմարկետում, որն ի դեպ պատկանում է ՔՊ-ի մրցակից Կարեն Եղիազարյանին։
«Ի դեպ, նշենք, որ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինները քաղաքում բավականին շատ են՝ հավանաբար վախի մթնոլորտ տարածելու և իշխանությունների համար ցանկալի արդյունք ապահովելու համար, ինչպես եղավ վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ Սյունիքի տարբեր համայնքներում»,-գրում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Ապարանում ՏԻՄ համամասնական ընտրություններում ընտրացուցակ է առաջադրել ՔՊ-ն, որի ընտրացուցակը գլխավորում է ԷԴգար Փարվանյանը, որը չի աշխատում, և «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը, որի ընտրացուցակը գլխավորում է Ապարանի գործող համայնքապետ, անկուսակցական Կարեն Եղիազարյանը։
Դաշինքի ընտրացուցակում թեկնածուներ են ներառված «Արդար Հայաստան» ու «Քրիստոնեա Հայաստան» կուսակցություններից, կան նաև անկուսակցականներ։