Դիմելու ենք ԿԸՀ՝ վարչական ռեսուրսի տարբեր կիրառումների դեպքերով. «Էջմիածին» դաշինքի թեկնածու
«Էջմիածին» դաշինքի թեկնածուն Սևակ Խաչատրյանը քվեարկել է հանուն լավ Էջմիածնի, սոցիալապես ու տնտեսապես զարգացած Էջմիածնի, հանուն այն Էջմիածնի, որը պատկերացնում է էջմիածինցին։
«Կարծում եմ՝ հաջողության դեպքում կյանքի ենք կոչելու այդ գաղափարները»,- ընտրությունը կատարելուց հետո լրագրողներին ասաց ՏԻՄ ընտրություններում Էջմիածնում «Էջմիածին» դաշինքի թեկնածուն Սևակ Խաչատրյանը։
Նա նշեց, որ քարոզարշավը հանգիստ է անցել՝ պարզապես իշխանական կուսակցությանը բնորոշ վարչական ռեսուրսի տարբեր կիրառումներով։
«Ահազանգեր, իհարկե, ստացել ենք։ Տարածքային ընտրական հանձնաժողով դիմում-բողոք էինք ներկայացրել և վարչական ռեսուրսի կիրառման, և քարոզարշավի ոչ հավասար պայմանների ապահովման՝ նախընտրական քարոզչական պաստառների հետ կապված, դեպքերով։ Ստացել ենք պատասխան, որը մեզ չի բավարարել, պատրաստվում ենք դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- ասաց Ս. Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորցին իր քվեով պետք է տեր կանգնի իր համայնքին. Վահե Դոխոյան
- Ապարան ոստիկանության հատուկ ջոկատայիններ են բերվել
- ՔՊ-ի հետ չունենք ոչ մի գաղափարական ընդհանուր եզր. «Հայրենիք»-ի թեկնածու Վահե Դոխոյան
- Իրավաբան. Ահազանգեր են եղել, որ Արարատում փող են բաժանել
- ՀՀ 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան