36 համայնքերից 4-ում քվեարկությանը մասնակցել են ընտրողների կեսից ավելին
Ժամը 17։00-ի դրությամբ ՏԻՄ համամասնական ընտրություններին միջին հաշվով մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 33.8 տոկոսը։
Միջին ցուցանիշից խիստ ցածր մասնակցություն է գրանցվել Արմավիրի մարզի Արմավիր ու Վաղարշապատ համայնքերում, որտեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների ՝ համապատասխանաբար 14.12 տոկոսը և 19.16 տոկոսը։
Մնացած համայնքներում մասնակցությունը 20 տոկոսից բարձր է։
Մասնակցության 62.95 տոկոս ցուցանիշով բացարձակ առաջատար է Թումանյան համայնքը։ 60 տոկոս ցուցանիշին է մոտենում Վայքը, այստեղ քվեարկել է ընտրողների 57.47 տոկոսը։ Ապարանում քվեարկել է ընտրողների 55.06 տոկոսը։
Ընտրողների կեսից ավելին քվեարկել են նաև Ամասիայում՝ 52.39 տոկոս։
Հարակից հրապարակումներ`
- Արմավիրցիները շարունակում են ընտրատեղամասեր չգնալ
- Արմավիրում, որտեղ միայն ՔՊ-ն է առաջադրված, երեք ժամում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 1.87 տոկոսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան