Հովիկ Աղազարյանի հայրենի գյուղում ՔՊ-ն պարտվել է
Արարատի խոշորացված համայնքի Սուրենավան գյուղում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է:
«Հզոր համայնք» կուսակցությունը, որի ավագանու ցուցակում է նաև Սուրենավանի գործող համայնքապետ Կարո Կարապետյանը, 60-ից ավելի ձայներով առաջատարն է:
yerkir.am-ի հաղորդած տվյալների համաձայն՝
«Հզոր համայնք»՝ 442 ձայն,
ՔՊ-ի օգտին՝ 380,
Ֆիրդուս Զաքարյանի «Կայունություն» կուսակցության՝ 25,
«Հանուն Հանրապետության»՝ 50 ընտրող,
Անվավեր՝ 15 քվեաթերթիկ:
Սուրենավանը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայրենի գյուղն է, ընտրատարածքային հանձնաժողովն էլ ղեկավարում էր Աղազարյանի ավագ որդին:
Հարակից հրապարակումներ`
- Ապարան համայնքում հաղթեց Կարեն Եղիազարյանը
- Վանաձորում ՔՊ-ն պարտվում է
- Մի քանի համայնքներում «Զարթոնք»-ն առաջ է անցել ՔՊ-ից
- Ախուրյանում ընդդիմադիր 2 դաշինքները հաղթում են ՔՊ-ին
- Արմավիրում ընտրողների 79 տոկոսն ու ևս 577 մարդ մերժեց ՔՊ-ին, բայց այն ընտրվեց
- Ապարանի մի քանի համայնքներում ՔՊ-ն պարտվել է
- Չկալովում ՔՊ-ն ընդամենը չորս ձայն է ստացել