Ասլանյան. Փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման
«Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը ղեկավարող Մամիկոն Ասլանյանը, որ ՏԻՄ համամսանական ընտրություններում ստացել է քվեների 38.70 տոկոսը, գրել է.
«Սիրելի վանաձորցիներ, Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքների սիրելի՜ բնակիչներ։
Իմ և թիմակիցներիս անունից շնորհակալություն եմ հայտնում` մեզ բարձր վստահության քվե տալու համար։ Մենք փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման.այսուհետ մեզ համար կա մեկ միասնական միավոր ` Վանաձոր խոշորացված համայքի բնակչություն։
Շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին և ավագանու անդամներին,ովքեր կլինեն ավագանու կազմում,հարգանքներս` նաև մյուս մասնակից ուժերին։
Միասին շարունակելու ենք աշխատել հանուն մեր համայնքի` ի շահ Հայաստանի Հանրապետություն»։
Հարակից հրապարակումներ`
- Մուկուչյանը բացատրում է՝ ինչպե՞ս են բաշխվելու մանդատները
- Քվեարկության նախնական արդյունքները
- Վանաձորում ՔՊ-ն պարտվում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին