Էրիկ Ալեքսանյան. Քաղաքական հետապնդումները Հայաստանում լայն թափ են առել
«Թե Արմեն Չարչյանը, թե Առուշ Առուշանյանն ու նրանց դեմ քննվող գործերը մշտապես եղել են քաղաքական իշխանության ուշադրության կենտրոնում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, որ ներկայացնում է ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանի ու Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի շահերը։
Նա ընդգծեց, մշտապես ականատես են եղել, թե իշխանության ներկայացուցիչներն ինչպես են իրենց ելույթներում, ճեպազրույցներում բազմաթիվ անգամներ անդրադառնում թե այդ անձանց, թե նրանց նկատմամբ հարուցված ու քննվող քրեական գործերին։
«Մասնավորապես, Առուշ Առուշանյանի դեպքում իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը առիթը բաց չէր թողնում, որպեսզի իր յուրաքանչյուր ճեպազրույցում անդրադառնար Առուշանյանի անձին՝ ամեն գնով վատաբանալեով նրան, հասարակությանը հիշեցնելու, որ Առուշ Առուշանյանը գտնվում է հետապնդման մեջ։ Բայց նա հաշվի չէր առնում, որ այդ հետապնդումը ոչ թե իրավական է, այլ քաղաքական»,-ասաց Ալեքսանյանը։
Փաստաբանը նշեց, բոլոր այն դեպքերում, երբ իշխանության ներկայացուցիչները մեծ հետաքրքրություն են ունենում քրեական գործերի նկատմամբ, գնահատականներ են տալիս, ապա ոտնահարում են են անմեղության կանխավարկածի իրավունքը։
«Բացի այդ հարց, արդյոք իշխանության ներկայացուցիչներն իրավունք ունե՞ն նման հայտարարություններ անել։ Առհասարկ նրանք կարո՞ղ են հետաքրքրություն, ակնկալիք ունենալ այս կամ այն քրեական գործի վերաբերյալ։ Իհարկե, ոչ։ Իհարկե, այս ամենն օբյեկտիվ դիտորդի մոտ չի կարող չստեղծել տպավորություն, որ քաղաքական իշխանությունը որոշ քրեական գործերի առումով ունի ակնկալիքներ։ Եվ մենք տեսնում ենք, թե այդ գործերով միջնորդությունների վերաբերյալ ինչ որոումներ են կայացվում։ Մենք տեսնում ենք, որ համատարած այդ գործիչներին կալանավորում են այն պարագայում, երբ այդ գործերով իրավական գործընթաց տեղի չի ունենում»,-մանրամասնեց Ալեքսանյանը։
Ալեքսանյանը հիշեցրեց, որ Առուշանյանը անազատության մեջ է Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքի հիման վրա, մինչդեռ վերջինը հրաժարվել է իր ցուցմունքից ու հիմնավորել, «երբ կինը ՔԿՀ-ում է, մոռանում է աստծո գոյության մասին»։
«Դա նշանակում է, որ Լուսինե Ավետյանը նման ցուցմունք է տվել միայն այն պատճառով, որ ազատվի կալանքից»,-ընդգծեց փաստաբանը։
Նա ցավով փաստեց, որ Հայաստանի Հանարպետությունում քաղաքական հետապնդումները ոչ միայն շարունակվում են, այլև նոր թափ են առել։
Փաստաբանի խոսքով, եթե երեք տարի առաջ՝ իշխանափոխությունից հետո քաղաքական իշխանության կողմից որպես գործիք օգտագործվում էին դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը, ապա հիմա քաղաքական հետապնդումների համար այդ գործիքներին ավելացել է նաև դատական համակարգը։
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Պողոսյան. Մենք ցույց կտանք Աշոտ Երկաթի դեմ հարուցված քրեական գործի փուչիկ լինելը
- Աշոտ Մինասյանը վտանգ է ներկայացնում, քանի որ ամեն վայրկյան կարող է համախմբել նվիրյալներին. Ռեժիսոր
- «Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Երկաթին և Սյունիքի համայնքապետերին
- Փաստաբան. Աշոտ Մինասյանը կալանավորվեց
- Հինգ ամիս Առուշ Առուշանյանը կալանավորված է այս ցուցմունքի հիման վրա, բա ո՞վ է պատասխան տալու․ Առուշանյանի պաշտպան
- Լուսինե Ավետյանը դատարանում հրաժարվեց Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից
- «Այն, ինչ արվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի հանդեպ՝ անգամ իռացիոնալ ատելություն և վրեժխնդրություն չի»
- Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու միջնորդությունը դատարանը մերժեց
- Արմեն Չարչյանի գործով պաշտպանը միջնորդեց դիմել ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում