ԵԱՏՄ օրենսդրությամբ չի կարգավորվում տակդիրների, միջադիրների ապրանքախմբերը. Ժաննա Զաքարյան
«ԵԱՏՄ-ի շրջանակներում կա միասնական ապրանքացանկ՝ 526 որոշմամբ կանոնոկարգված, որի շրջանակներում ՀՀ-ն անդամ այլ պետությունների հետ իրավասու է սահմանելու միասնական պարտադիր նորմատիվ պահանջներ՝ տեխնիկական կանոնակարգեր»,- ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց Էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը:
Նա զեկուցեց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Նրա խոսքով 526 որոշման մեջ ընդգրկված է 67 ապրանքախումբ և դեռ կան ապրանքատեսակներ, որոց մի մասի համար միասնական կանոնակարգերը սահմանկված չեն:
Զաքարյանը տեղեկացրեց, որ համաձայնագիրը ստորագվել է 2020 թվականին և հիմա փորձում են վավերացման գործընթացն իրականացնել՝ պնդելով, որ այն ուղղված է լինելու նաև սպառողների շահերրի պաշտպանությանը:
«Որևէ ռիսկային խմբի ապրանքատեսակների հայտնաբերման դեպքում անդամ պետություններին հնարավորություն է տրվում հետկանչի միջոցով այդ արտադրանքը շուկայից հետա կանչել»,-հայտնեց վարչության պետը՝ տեղեկացնելով, որ միության շրջանակներում վտանգավոր արտադրանքի շրջանառության համար պատասխանատվությունը կարգավորվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Համաձայնագիրը պետք է զեկուցեր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, բայց վերջինս որոշեց, որ կզեկուցի նախարարության վարչության պետը:
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը համաձայնեց, բայց շեշտեց, որ հարցերը տալու են նախարարին:
Քերոբյանը խոսք տվեց իր վարչության պետի հետ միասին պատասխանել դրանց:
Համաձայնագրով սահմանվում է ԵԱՏՄ շրջանակում արտադրանքի միասնական ցանկում չընդգրկված արտադրատեսակների շրջանառության կարգը, որի նկատմամբ սահմանվում են պարտադիր պահանջներ, ինչպես նաև միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի շրջանառության կարգը, որի վերաբերյալ չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել միության տեխնիկական կանոնակարգերը:
Հիմնավորման մեջ ասվում է, որ նրանով չեն կարգավորվում պաշտպանական նպատակների համար կիրառվող արտադրանքի, պաշտպանության և անվտանգության շահերի ապահովման համար կիրառվող արտադրանքի, օգտագործված արտադրանքի. դեղերի, բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորումները:
Ժաննա Զաքարյանը տեղեկացրեց, որ համաձայնագիրը չի տարածվում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման հետ կապված իրավահարաբերությունների վրա:
«10-15 ապրանքախումբ կա, որ ԵԱՏՄ օրենսդրությամբ չի կարգավորվում, դրանք են տնկիները, թղթե արտադրանքները, լուցկին, տակդիրները, միջադիրները»,-հայտնեց Զաքարյանը
Նրա խոսքով Համաձայնագրում նշված արտադրանքի անվտանգությունն ապահովվում է իրավաբանական անձանց կամ ֆիզիկական անձանց կողմից, որոնք գրանցված են որպես անհատ ձեռնարկատերեր, նրանց լիազոր ներկայացուցիչների, այդ թվում՝ արտադրողների, արտադրողի կողմից լիազորված անձանց, ներմուծողների և վաճառողների կողմից, որոնք իրականացնում են արտադրանքի արտադրությունը և իրացումը դրա կյանքի ցիկլի բոլոր փուլերում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, հանձնաժողովին տեղեկացնելով, որ ՍԴ անդան Երվանդ Խունդկարյանը հատուկ կարծիք է գրել նախագծի վերաբերյալ, որ այն ընթացակարգային խախտումներով է ներկայացվել դատարան և չպետք է դրական եզրակացություն ստանար, հարցրեց, թե ինչու Նախարարությունը նախագծին չի կցել այդ կարծիքը:
Ժաննա Զաքարյանը հայտնեց, որ իրենք չեն ստացել այդ հատուկ կարծիքը:
Քննարկման արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց համաձայնագիրը ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող որոշմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում