Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» անիմացիոն ֆիլմն ընտրվել է 6 միջազգային կինոփառատոնի կողմից
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական արտադրության անիմացիոն ֆիլմը հոկտեմբերի 15-ի՝ Անիմեսթում (Ռումինիա) իր համաշխարհային պրեմիերայից հետո ընտրվել է 6 միջազգային կինոփառատոնի կողմից.
- BIAF – Bucheon International Animation Festival (Հարավային Կորեա),
- Cinanaima (Պորտուգալիա),
- Olympia International Film Festival for Children and Young People (Հունաստան),
- BASTAU International Film Festival (Ղազախստան),
- Colombo International Women’s Film Festival (Շրի Լանկա)
- Paris Courts Devant (Ֆրանսիա)։
Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ դեկտեմբերի 8-12-ը ֆիլմը նաև ընտրվել է ցուցադրվելու ֆրանիսական հայտնի Carrefour of the Animated films - Forum des Images-ում:
Ֆիլմն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերությունն է, ռեժիսորը և նկարիչը՝ Լիլիթ Ալթունյանը, սցենարի հեղինակները՝ Լիլիթ Ալթունյանը և Արմինե Անդան, պրոդյուսերը՝ Արմինե Անդան, համա-պրոդյուսերը՝ Ռեժինալդ դե Գիյեբոնը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը: Դերերում՝ Արմինե Անդա (հայերեն ձայն), Նաիրի Խաչադուրեան (ֆրանսերեն ձայն), Վիկտորիա Ալեքսանյան (անգլերեն ձայն):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան