Հասարակություն 17:03 06/12/2021 Հայաստան

Հակոբավանքի վերանորոգումն այն լույսի առկայծումն է, որ պետք է տա մեր ժողովրդին ապրելու, արարելու, մնալու Արցախում. Վրթանես Սրբազան

«Մենք կառուցում ենք, իրենք քանդում են: Մենք օրհնում ենք, իրենք անիծում են: Մենք օծում ենք, իրենք սրբապղծում են: Ահա մեր տարբերությունը, ահա մեր պայքարի ձևաչափը:

Մենք լույսն ենք, որ կառուցում ենք, արարում ենք, Աստծո տվածը մեկը հարյուր ենք դարձնում մեր քրտինքով, վաստակով, աղոքթներով, իրենք խավարն են, որ գալիս ու ամեն ինչ ոչնչացնում են»,- «Հակոբավանքի վերածնունդը» նախագծի մեկնարկն ազդարարող ասուլիսում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սրբազանը նշեց, որ Հակոբավանքի վերանորոգումը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից՝ զուտ քրիստոնեական և զուտ հայապահպանման և Արցախի հայության պահպանման գործընթաց:

«Սա լուրջ պայքար է, զուտ Հակոբավանքի կամ մեր քրիստոնյա լինելու հանգամանքը չէ, սա խավարի և լույսի պայքար է և այսօր Արցախն այդ պայքարի երկրորդ փուլում է գտնվում»,- ասաց  Արցախի թեմի առաջնորդը:

Նշենք, որ «ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակը մեկնարկում է «Հակոբավանքի վերածնունդը» նախագիծը: Վանքի վերականգման նախագծի նախաձեռնողը Արցախի Հանրապետության կառավարությունն էր։ Այժմ Արցախի կառավարությունը Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ ծրագրի իրականացման համագործակցողներն են, իսկ նախագիծն իրականացնում է «Հայ Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը»։ Նախագծին են միացել նաև մի շարք արտասահմանյան փորձագետներ։

Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշեց, որ պատերազմն ավարտվել է, բայց Արցախը պետք է ապրի, լինելով Արցախի կողքին, այցելելով Արցախ՝ Արցախը կշարունակի ապրել, իսկ եթե չայցելես Արցախ, չկանգնես արցախցու կողքին, մենք կկորցնենք Արցախը:

«Հակոբավանքն ու նմանատիպ վանքերն այն ոսկյա շղթան են, որ կա Արցախում: Այսօր այդ շղթայից ևս մեկը վերանորոգման կարիք ունի: Դա մեր նշանավոր Հակոբավանքն է: Հոգևոր, կրթական, ռազմաքաղաքական առումով շատ նշանավոր վանք է:

Մենք ուրախ ենք, որ նման վերածննդի սկիզբն է հայտարարվում, յուրաքանչյուրն, ըստ իր կարողության, ոչ ստիպողաբար, կարող է ներդրում անել այդ հրաշալի ծրագրին: Հակոբավանքի վերանորոգումը կնշանակի, որ Արցախը հոգևոր իմաստով կհզորանա: Հակոբավանքի վերանորոգումն այն լույսի առկայծումն է, որ պետք է տա մեր ժողովրդին ապրելու, արարելու, մնալու Արցախում որպես քրիստոնյա և այդ քրիստոնեական արժեքները կրող ժողովուրդ»,- ասաց Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Ասուլիսին տեսակապով միացավ նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը: Նրա գնահատմամբ, կարևորագույն ծրագրի մեկնարկ է տրվում հատկապես այսօրվա իրավիճակում:

«Նախ այն տեսանկյունից, որ մեր ամենակարևոր մշակութային արժեքներից մեկի վերականգնման, վերաարժևորման ծրագիր է, որն ավելի կարևորվում է  ներկայումս մեր մշակութային ժառանգության, մեր հայկական ազգային ինքնության պահպանության հանդեպ շարունակաբար տեղի ունեցող ոտնձգությունների համատեքստում:

Երկրորդ. առավել քան երբևէ մենք խնդիր ունենք աշխարհին, արտաքին լսարանին, միջազգային հանրությանը ներկայացնելու ոչ միայն հայկական, այլ համաքրիստոնեական, համամարդկային ինչ արժեքներ ունի Արցախը և Արցախի հայությունն ինչ արժեքներ է պահպանում իր վճռականությամբ, որպեսզի աշխարհը հասկանա՝ այստեղ ոչ միայն հայկական ինքնության, այլ նաև քրիստոնեական պայքար է»,- ասաց Ա. Բեգլարյանը:

Նրա խոսքով, այս տեսանկյունից Հակոբավանքն այն ամենակարևոր ու ամենաարդյունավետ օրինակներից մեկն է, որի միջոցով կարող են ցույց տալ քրիստոնեական, հայկական ինքնության արմատների խորությունը, նաև ցույց տալ, որ մենք ոչ միայն այստեղ պայքարում ենք մեր ապրելու իրավունքի համար, այլ նաև պայքարում ենք քրիստոնեական արժեքները պահանելու համար հատկապես այն համատեքստում, որ ադրբեջանական իշխանությունները և մեր ֆիզիկական գոյությունն են վտանգի տակ դնում, նաև իրենց օկուպացիայի տակ գտնվող հայկական ու քրիստոնեական արժեքներն են ամբողջությամբ ոչնչացնում:

«Ուստի, մեր կառավարության համար սա մշակութային պատերազմ է, ինքնության պատերազմ է, Հակոբավանքի ծրագրին աջակցելու  միջոցով մենք խնդիր ունենք մեր սեփականությունը, սեփականության  զգացողությունն ու պատասխանատվությունը ցույց տալու ամբողջ աշխարհին ու հայությունը:

Այս տեսանկյունից կարելի է համարել, որ Հակոբավանքը մեկնարկն է մշակութային պատերազմի և մեր մշակութային արժեքների վերարժևորման հաջորդ փուլի»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Նա կարծում է, որ Հակոբավանքից հետո նմանատիպ այլ ծրագրեր էլի կմեկնարկեն:

Ասուլիսին ներկա Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը մանրամասնեց, թե ինչու է ընտրվել հենց Հակոբավանքը. «Արցախում ունենք բազմաթիվ ու բազմատեսակ հուշարձաններ,  ունենք բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, որոնք վերականգնման կարիք ունեն, սակայն տարբեր ազդակներ ուսումնասիրելով՝ քաղաքական, միջավայրի, բնակչության, տնտեսական, որոշվեց առաջին հերթին նորոգել Հակոբավանքը:

Հակոբավանքը նաև մշակութային պատերազմի կիզակետում է: Ադրբեջանը Հակոբավանքը, ինչպես հայկական այլ եկեղեցիներ, հայտարարում է աղվանական»:

Հակոբավանք  վանական համալիրի կազմում են երկու եկեղեցի, գավիթ, սյունասրահ և օժանդակ շինություններ: Րաֆֆի Քորթոշյանն ասաց, որ առաջին երեք տարվա ծրագրով նախատեսում են վերանորոգել հոգևոր շինությունները: Հաշվարկների համաձայն, անհրաժեշտ է 260 հազար դոլար:

«Եթե մենք այս հատվածը բարեհաջող ավարտենք, կշարունակենք օժանդակ շինությունները»,- նշեց նա:

Հակոբավանքը հիմնադրվել է վաղ միջնադարում (5-7 դարերում), գտնվում է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում։ Իր ամբողջական տեսքը ստացել է 11-12-րդ դարերում, իսկ արդեն 15-րդ դարում դարձել է Մեծ Առանքի, նույն Մեծարանց գավառի աթոռանիստը: Հակոբավանքի պատերի ներսում է հայտնաբերվել ամենահին թվագրված խաչքարի պատվանդանը (853 թ.)։ Իր անվանումը համալիրը ստացել է Մեծ Հայքում քրիստոնեություն քարոզող, հայ մեծագույն սրբերին դասված Հակոբ Մծբնեցու շնորհիվ, ում Աջը պահվել է Հակոբավանքում ընդհուպ մինչև 19-րդ դար։ Հոգևոր գործառույթից զատ, Հակոբավանքը հանդիսացել է ուսման և դպրության կենտրոն, որտեղ բնակվել են բազմաթիվ հոգևորականներ։ Թեև վանքի այսօրվա տեսքից դժվար է պատկերացնել իր վաղեմի հզորությունը, այն դարեր շարունակ եղել է Արցախի կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը՝ Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի և Գտչավանքի հետ միասին։

«ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի նախաձեռնողներն են Tufenkian Foundation-ը, TheCrowdFundingFormula-ն, MerakiPal-ը, Global AM-ը, Techնոտուն-ը, Backbone-ը: Հարթակը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։ Հարթակի ստեղծմանն արդեն միացել են տարբեր կազմակերպություններ, որոնց թվում են Krisp-ը, gg-ն, 10Web-ը, Art Lunch-ը, UATE-ն, Ucraft-ը, Picsart-ը, Digitain-ը, Easy D'Marc-ը, COAF-ը, Onex-ը, AppearMe-ն, VPOS Testing-ը, BANA-ն, Zigzag-ը, Kantata-ն:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am
16:35
Գարեգին Երկրորդը նորաօծ քահանաներին պատգամել է իրենց գործունեությամբ նպաստել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Միածնաէջ Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ
Նոյեմբերի 22-24-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ի գալա...
Աղբյուր` Panorama.am
15:47
ՌԴ-ն իր դոմինանտ գործողություններն է ցանկանում իրականացնել Հարավային Կովկասում. Լեհաստանի նախագահի հայտարարությունը՝ Երևանից
«Մեր տարածաշրջանում նույնպես կա անկայունություն, որը պայմանավորված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ...
Աղբյուր` Panorama.am
15:19
Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին. Մեկ ասում եք՝ բյուջետային վարկ է, մեկ էլ՝ ասում եք, բյուջետային վարկ չէ
«Այս վարկը բյուջետային վարկ է»,-ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցերին պատասխանելիս մասնավորապես նշեց առողջապահության փոխնախարար Լենա...
Աղբյուր` Panorama.am
14:54
Տնտեսական քաղաքականություն մշակողները չեն առաջնորդվում տնտեսությունը զարգացնելու շահագրգռվածությամբ. Փաստաբան
«Հայաստանում տնտեսական քաղաքականություն մշակողներն ու իրագործողները ոչ թե  տնտեսությունը զարգացնելու, ոչ թե փոքր ու  միջին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևանում, Արտաշատում, Արմավիրում երեկ դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան
Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
14:38
Աղազարյան. Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին
«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին»,-լրագրողների հետ զրույցում ասյօր հայտարարեց ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին մոտեցնենք ու ներգրավենք եվրոպական ընտանիք. Լեհաստանի նախագահ
«Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին  մոտեցնենք և ներգրավվենք եվրոպական ընտանիք»,- Երևանում  Հայաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռևս որոշում չունի՝ դնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ։ «Երեկ ժամը 2։45-ին, կարող եմ ցույց տալ, ես զանգ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ. Մանդատից հրաժարված Զեյնալյանը՝ լրագրողներին
«Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս։ Այս վեց տարվա մեջ մի հատ ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովում քննարկվեց այս կամ այն նախագիծը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արարքներում կարող է  լինել մի քանի հանցակազմերի առկայություն»,- ասուլիսում նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ի՞նչ խնդիրների մասին են ահազանգել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք
Հետազոտությունն անցկացվել է Լոռու մարզի մի քանի համայնքներում
Աղբյուր` Panorama.am
13:10
Դատախազություն. Ավշարի նախկին գյուղապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}