Մուշում քուրդ զինյալներին պատկանող թաքստոց է հայտնաբերվել
Թուրք ուժայինները դեկտեմբերի 2-4-ը օդուժի աջակցությամբ լայնածավալ ռազմական օպերացիա են իրականացրել երկրի հարավարևելյան Մուշ նահանգի Շենյայլա շրջանում։ Ermenihaber-ի փոխանցմամբ, ռազմական գործողությունները կազմակերպողը և նախաձեռնողը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է:
Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ իրականացվող օպերացիայի ընթացքում թուրք ուժայինները հայտնաբերել են են մեկ թաքստոց և առգրավել զգալի չափով տարբեր տեսակի զինատեսակներ ու այլ պարագաներ։
Գործողությունն իրականացնող անձնակազմում ընդգրկված են եղել հոտուկջոկատայիններ, ժանդարմերիայի և ոստիկանության աշխատակիցներ: Օպերացիային մասնակցել է 806 ուժային: