Պուտինը Մոդիի հետ հանդիպմանը քննարկել է իրավիճակը Աֆղանստանում
Ռուսաստանին անհանգստացնում է այն ամենն, ինչ կապված է ահաբեկչության, թմրանյութերի հետ, այս առումով իրավիճակը Աֆղանստանում չի կարող չանհանգստացնել, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Մենք, անշուշտ, անհանգստացած ենք ահաբեկչության և դրա դեմ պայքարի հետ կապված ամեն ինչով: Ինչպես նաև թմրանյութերը, կազմակերպված հանցավորությունները: Այս առումով, իհարկե, մեզ չի կարող չանհանգստացնել իրավիճակը և ինչպես է այն զարգանում Աֆղանստանում»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության և Հնդկաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հանդիպումը վկայում է այն մասին, որ երկրները շարունակում են զարգացնել հարաբերությունները միջազգային մակարդակով։