Ջեմմա Հարությունյան. Մեքենաներով Ջավախքից մարդիկ են բերել, որ Ամասիայում ընտրեն
Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում կոալիցիայի մասին դեռ չեն խոսում, կսպասեն ավագանու անդամի մանդատների բաշխմանն ու ավագանու առաջին նիստին։
«Մինչև մանդատները չստանանք, մինչև ավագանու նիստ չլինի, Ձեր ոչ մի հարցի պատասխանել չեմ կարող»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ջեմմա Հարությունյանը, որ Ամասիան ղեկավարում է 2016-ից։
Հիշեցնենք, որ այստեղ ընտրապայքարի մեջ էր մտել երեք քաղաքական ուժ. «Ամասիա-Արփի» դաշինքը, որ ղեկավարում էր Հարությունյանը, ստացել է քվեների 38,27 տոկոսը, ՔՊ-ն ստացել է 38.84 տոկոս, ՀՀԿ-ն՝ 22.89 տոկոս։
Հարությունյանի համար նման արդյունքը սպասելի չէր, մտածում էր՝ ավելի շատ քվե կարող էր ստանալ։
«Սպասելի չէր, բայց դե Ջավախքի ժողովուրդը հարյուր տարի է այստեղ գրանցված է, տարին մեկ անգամ գալիս են ընտրության։ Այնտեղից մարդկանց մեքենաներով բերել են ընտրության»,- ասաց Հարությունյանը՝ չհստակեցնելով, թե ո՞վ է բերել։
Նշենք, որ Ամասիայում մասնակցությունը կազմել է 58.35 տոկոս։
Հարակից հրապարակումներ`
- Մուկուչյանը բացատրում է՝ ինչպե՞ս են բաշխվելու մանդատները
- Քվեարկության նախնական արդյունքները
- ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը՝ 42.48 տոկոս