Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի «Oմիկրոն» շտամով վարակվելու առաջին դեպքերը
Կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամ է հայտնաբերվել Հարավային Աֆրիկայից Ռուսաստան ժամանած երկու մարդու մոտ, երկուշաբթի լրագրողներին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կողմից իրականացված գենոմային սեկվենսավորման արդյունքում ստացված դրական ՊՇՌ թեստով երկու հիվանդի մոտ հաստատվել է «Օմիկրոնի» շտամը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ, ըստ գերատեսչության, Հարավային Աֆրիկայից ժամանած 10 քաղաքացու մոտ դրական ՊՇՌ թեստ է հայտնաբերվել։
Հարակից հրապարակումներ`
- Արգենտինայում հայտնաբերվել է «Օմիկրոն» կորոնավիրուսի շտամով վարակման առաջին դեպքը
- Ավստրալիայում հաստատել է Օմիկրոնով վարակվելու 13 դեպք
- Գամղրելիձե. «Օմիկրոնի» դեպք Վրաստանում դեռ չի արձանագրվել