Մահացել է ԱՄՆ նախկին սենատոր, Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի մարտիկ Բոբ Դոուլը
Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր և 1996 թվականի ԱՄՆ նախագահի թեկնածու Բոբ Դոուլը (Ռոբերտ Ջոզեֆ Դոուլ) մահացել է 99 տարեկանում։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ցավով հայտնում ենք, որ սենատոր Ռոբերտ Ջոզեֆ Դոուլը մահացել է այսօր վաղ առավոտյան քնած ժամանակ»,- ասվում է կիրակի օրը նրա Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ, որը վարում է քաղաքական գործչի կինը՝ Էլիզաբեթ Դոուլը։ Հրապարակման մեջ մահվան պատճառ չի հաղորդվում։
Դոուլը 27 տարի՝ 1969-1996 թվականներին, ԱՄՆ Սենատում ներկայացրել է Կանզաս նահանգը, իսկ մինչ այդ ութ տարի եղել է Ներկայացուցիչների պալատի անդամ։ 1996 թվականի նախագահական ընտրություններում նա հանրապետականների թեկնածուն էր, սակայն պարտվեց դեմոկրատ Բիլ Քլինթոնին, ով վերընտրվեց երկրորդ ժամկետով։
Ըստ Reuters-ի՝ Դոուլն այս տարվա փետրվարին հայտարարել էր, որ իր մոտ թոքերի քաղցկեղ են ախտորոշել։
Դոուլը հայ ժողովրդի բարեկամն է և միշտ եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարի առաջնագծում: