Դոուլը միշտ եղել է Ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարի առաջնագծում. Վարուժան Ներսիսյան
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Շատ տխուր էր լսել սենատոր Բոբ Դոուլի մահվան լուրը: Ես մեծ հարգանք էի տածում այս արտասովոր մարդու նկատմամբ։ Նա ոչ միայն մեծ քաղաքական գործիչ էր իր երկրի համար, այլև հայ ժողովրդի մեծ բարեկամն էր։ Վերջին անգամ ես խոսել եմ նրա հետ 2020 թվականի ապրիլի 24-ին, երբ նախագահ Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Սենատոր Դոուլն ասաց, որ ուրախ է, որ դա տեղի է ունեցել իր կենդանության օրոք:
Նա միշտ եղել է հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարի առաջնագծում, աջակցել է նաև Հայաստանին ու Արցախին։ Հանգչիր խաղաղությամբ, հարգելի սենատոր, քո հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»։