Փաշինյանն իր թիմի պարտությունը որպես ձեռքբերում է փորձում ներկայացնել
Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՏԻՄ համամասնական ընտրություններում մոտ մեկ ու կես տասնյակ համայնքներում պարտություն տարավ։
Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ փորձել է մեղքը նախկինների վրա գցել ու սեփական պարտությունը որպես երկրի ձեռքբերում ներկայացնել։
«Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված:
Գիտեմ եւ հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա եւ կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձեւավորվող պետական դիմակայունության համակարգը եւ շղթայական ռեակցիաներով հանգեցնել անվտանգային աղետների:
Պետականություն եւ պետական ինստիտուտներ. սա պետք է լինի մեր Ապագայի երաշխիքը»,-բգրել է նա։
Շատ մարդիկ եկել են ու գրառման ներքո «պարոն վարչապետին» սիրո խոստավանություն արել, հուժկու գործելու, մուրճն օգտագործելու, թավիշին վերջ տալու կոչեր արել։
Քաղաքացիների մեծ մասն էլ, մեղմ ասած, հակադարձել է Փաշինյանին.
«Քաղաքացին է տերը իր երկրի, բայց դուք քաղաքացու փոխարեն եք որոշել ջրի թանկացումը, որը Հայաստանի քաղաքացու սեփականությունն է»։
«Խի դու պետականությունից գաղափար ունե՞ս` դիլետանտ հողատու»։
«Ամբողջ ազգի սերուցքը վարի տվիր, եկել ընտրություններից ես խոսում.... հրաժարական տուր, գնա՛, քեզ հայ ազգը չի ընդունում»։
«Աժ նախագահի BMW-ն ամենակարևոր երաշխիքն է,առանց BMW-ի չկա ապագա»։
«ԱԺ-ի նախագահի 90 մլն. դրամանոց BMW 750-ը վկա»։
«Ցավում եմ հարգելի՛ս, շա՜տ եմ ցավում, որ անկախ ամեն ինչից Ձեր և Ձեր կոլեգաների համար մեր պետությունը դարձավ աթոռակռիվ տալու լավագույն հարթակը…»։
«Եթե ի սկզբանե լիներ այսպես, ինչպես Դուք եք մեկնաբանում «երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված», չեմ կարծում, որ ի վերջո կհանգեինք այս վատագույն սցենարին…»։
«Եթե դա է ձեր երազանքը, ինչի՞ եք օգտագործում վարչական ռեսուրս և անօրինական ձերբակալում ձեր հակառակորդ թեկնածուներին և իրենց հարազատներին: Ո՞վ ձեզ հետ չէ հիշում եք, որ նախկին ՀՀԿ-ական է, գող է, թալանչի է, իսկ ով ձեր հետ է թեկուզ թալանչի,գող և ավազակ նրան համարում եք ազնիվ, մաքուր, օրինական քաղաքացի: Այս հարցերի պատասխանը ումից ստանա՞նք»։
«Հերիք չի նախկիններին մեղադրես, ուրիշ նյութ չունե՞ս»։
«Ընտրության կռիվ մի տվեք ազգի ու հողերի, գերիների մասին հոգ տարեք»։
«Գիտունին գերի էղի, անգետին սիրելի մի էղի։ Կարծում եմ՝ հասկացար ՏԳԵՏ»։
«Ասեմ ձեզ իմանաք թույլ մարդն է իր ձախողումների մեջ ուրիշներին մեղադրում, իսկ ուժեղները ընդունում եվ ուղղում են իրենց սխալները շարժվում առաջ...»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին