«Լուսավոր Հայաստան»-ին մերժեցին Մարուքյանի ծննդավայրում
Էդմոն Մարուքյանի գլխավոր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ավագանու անդամի մանդատներ չի ունենա նրա ծննդավայր Վանաձորում։ ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքում, ըստ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների, ԼՀԿ-ի օգտին քվեարկել է ընտրողների 3.97 տոկոսը։ 0.3 տոկոսի պատճառով ԼՀԿ-ն ներկայացված չի լինի Լոռու մարզկենտրոնի ավագանու կազմում։
Նշենք, որ Մարուքյանը ծնվել է Վանաձորում։
Հիշեցնենք, որ ՏԻՄ համամասնական ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ է 4 տոկոսը, դաշինքների համար՝ 6 տոկոսը։
ԼՀԿ-ն առավել քիչ ձայներ ստացել է Վաղարշապատում. Այստեղ նրա օգտին քվեարկել է ընտրողների 1.41 տոկոսը։
Կուսակցությունն առավել շատ ձայներ ստացել է Մարտունիում՝ 6.59 տոկոս, Հրազդանում՝ 4.70 տոկոս։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան