06.12.2021. Կորոնավիրուսի 95 նոր դեպք է գրանցվել, 9 մարդ մահացել է
Հայաստանում դեկտեմբերի 5-ին կատարվել է 3308 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 95 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 778 հիվանդ, գրանցվել է մահվան 9 դեպք: Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 6-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340818 դեպք, որոնցից 321884 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9787 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7691 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1456 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9147 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2405279 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 05.12.2021. Կորոնավիրուսի 327 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
- 04.12.2021. Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 27 մարդ է մահացել
- 03.12.2021. Կորոնավիրուսի 399 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
- 02.12.2021. Կորոնավիրուսի 558 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
- 01.12.2021. Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 43 մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան