Արգենտինայում հայտնաբերվել է «Օմիկրոն» կորոնավիրուսի շտամով վարակման առաջին դեպքը
Արգենտինայում հայտնաբերվել է «Օմիկրոն» կորոնավիրուսային շտամի առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«SARS CoV-2 «Օմիկրոն» տարբերակի առաջին դեպքը հայտնաբերվել է Արգենտինայում՝ Հարավային Աֆրիկայից այցելած ճանապարհորդի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ շտամը հաստատվել է դեկտեմբերի 5-ին Սան Լուիս նահանգի 38-ամյա բնակչի մոտ, ով աշխատանքի էր մեկնել Հարավային Աֆրիկա, իսկ նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ով վերադարձել Արգենտինա։
Մի քանի օր անց տղամարդը պարզել է, որ կորոնավիրուս է հաստատվել այն մարդկանց մոտ, ում հետ նա կապ է ունեցել Հարավային Աֆրիկայում, ուստի նա տվել է կրկնակի թեստեր, որոնք դրական են եղել։ Ինչպես նշվել է, ստացված արդյունքը համատեղելի է կորոնավիրուսի «Օմիկրոն» և «Ալֆա» տարբերակների հետ։
Արգենտինայի առողջապահության նախարարության տվյալներով՝ տղամարդու մոտ հիվանդությունն ասիմպտոմատիկ բնույթ է կրում։
Տղամարդը եղել է պատվաստված։
Հարակից հրապարակումներ`
- Ավստրալիայում հաստատել է Օմիկրոնով վարակվելու 13 դեպք
- Գամղրելիձե. «Օմիկրոնի» դեպք Վրաստանում դեռ չի արձանագրվել
- Բրիտանիայում «Օմիկրոն» 22 դեպքից 12-ը հայտնաբերվել է լիովին պատվաստված մարդկանց մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան