Գլխավոր դատախազությունը նախկին ոստիկանապետի դեմ հայցով դիմել է դատարան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի։
«Դատալեքս»-ում հրապարակված տեղեկությունների համաձայն, դատախազությունը դատարան է դիմել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։
Որպես պատասխանող են նշանակված Վ. Գասպարյանն ու նրա ընտանիքի անդամները՝ կինը, որդին, դուստրը և այլք։ Այն դատարանի նախագահի կողմից մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին։
Հայցադիմումը ներկայացվել է 18.11.2021 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին տրամադրվել է 19.11.2021 թվականին:
Ուշագրավ է, որ ուսումնասիրելով դատարան ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը՝ դատավորը որոշել է, որ այն ենթակա է վերադարձման։ Տրամադրվել է եռօրյա ժամկետ, հայցը լրացնելու ու ներկայացնելու համար։
Արդյունքում հայցադիմումը կրկին ներկայացվել է դատարան է դեկտեմբերի 2-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումն իրականացնող դատախազների մրցույթ է հայտարարվել
- Դատախազություն. Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը
- Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի ուսումնասիրումը՝ սեպտեմբերից
- Ո՞ր դեպքում գույքը կհամարվի ապօրինի ծագում ունեցող և կբռնագանձվի