Հալեպում հրետակոծության հետևանքով սիրիացի զինծառայող է զոհվել
Սիրիացի մեկ զինվոր է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են կիրակի օրը Հալեպ և Իդլիբ նահանգների հրթիռակոծության հետևանքով, ասել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտր-ադմիրալ Վադիմ Կուլիտը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Հալեպ նահանգում ահաբեկիչների կողմից Իբիզմու շրջանից հակատանկային հրթիռային համակարգ արձակելու հետևանքով Ուրում ալ-Քուբրա շրջանում կառավարական ուժերի դիրքերում սպանվել է մեկ սիրիացի զինվոր, ևս մեկը վիրավորվել է։
Իդլիբ նահանգում ահաբեկիչների կողմից Ֆաթիրա շրջանից հակատանկային հրթիռային համակարգ արձակելու հետևանքով դիրքերում Մելլաջա շրջանում վիրավորվել է մեկ սիրիացի զինծառայող»,- ասել է Կուլիտը ճեպազրույցում։
Նա հավելել է, որ ահաբեկիչները չորս հարձակում են իրականացրել Իդլիբում։