Քաղաքական 19:26 06/12/2021 Հայաստան

Անվտանգային սպառնալիքներին ու սոցիալական դժվարություններին ընդառաջ կառավարությունը գերադասում է գումար հատկացնել ակնահաճո․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը ներկայացրել է վերլուծություն 2022 թվականի ՀՀ պետբյուջեի նախագծի  վերաբերյալ, գրում է News.am-ը և  ներկայացնում այն․

2022թ․ համար ՀՀ կառավարությունը կանխատեսել է 7%, իսկ «բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում»՝ 9% տնտեսական աճ։ Կանխատեսվող տնտեսական աճը, ի թիվս այլ միջոցառումների, կառավարությունը նախատեսում է իրականացնել տնտեսական ներուժի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով, մասնավորապես․

· պետական ներդրումներ ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացմանը միտված ոլորտներում,

· գործարար միջավայրի բարելավում,

· տեխնոլոգիական առաջընթացի ապահովում,

· տնտեսության արտահանելի հատվածի և արտահանման խթանմանն ուղղված քաղաքականությունների իրականացում։

Կառավարությունը նաև հայտարարում է, որ «գործարար միջավայրի բարելավման արդյունքում կավելանան ներքին և օտարերկրյա միջոցներով ֆինանսավորվող մասնավոր ներդրումները»։

Կառավարության հաշվարկները խնդրահարույց են․ չհիմնավորված լավատեսական կանխատեսման նպատակը զուտ քաղաքական է և միտված է սուտ խոստումների միջոցով զսպելու օրեցօր վատթարացող սոցիալ-տնտեսական պայմաններում ապրող մեր քաղաքացիների զայրույթը և անհաջող փորձ է արցախյան 44 օրյա պատերազմում պարտությունից հետո ստեղծված իրավիճակը ներկայացնելու որպես «նոր հնարավորությունների դարաշրջան»։

Մինչև հաջորդ տարվա կանխատեսումներին անցնելը համառոտ կերպով անդրադառնանք 2021 թ․ տնտեսական արդյունքներին։

1. Նախնական տվյալներով 2021 թ․ 3-րդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է ընդամենը 2,66%։

2. 3 եռամսյակի կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը (2021 թ․ հունվար-սեպտեմբերը 2020 թ․ հունվար սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 4,4%։ Ընդ որում, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ընդամենը 0,7%-ով, իսկ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 1,5 %-ով։ Աճն ապահովել են շինարարությունը, առևտուրն ու ծառայությունները, այսինքն՝ հիմնականում ոչ արտահանելի ճյուղերի հաշվին։ Գյուղատնտեսությունում անկումն ավելի մեծ չէ, քանի որ ձկնորսությունն աճել է 3,3%-ով։ 10 ամիսների կտրվածքով ՏԱՑ աճի տեմպը դանդաղել է կազմելով ընդամենը 4,3%։ Ընդ որում, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը ՏԱՑ հաշվարկի մեջ ներառված չէ (ներառվում է միայն եռամսյակային հաշվետվություններում)։

3. Հաշվի առնելով վերոգրյալն, ինչպես նաև պետական կապիտալ ծախսումների և մասնավորի կողմից կապիտալ ծախսումների ցածր մակարդակը (այս հարցին կանդրադառնանք ստորև), կառավարության կողմից հայտարարված սպասվող 6,5%-անոց տնտեսական աճն իրատեսական չենք համարում։ Այդ ցուցանիշին չեն հավատում ո՛չ կառավարությունում, ո՛չ կենտրոնական բանկում։

4. 2017-2021 թթ․ Հայաստանի Հանրապետության ՀՆԱ իրական աճի միջին արժեքը կազմել է 3,88%: Իհարկե, այս ցուցանիշի վրա էական ազդեցություն է ունեցել 2020 թ․ 7,4% տնտեսական անկումը։ Փորձագիտական գնահատումներով մեր երկարաժամկետ տնտեսական աճի պոտենցիալը 3,5 – 4,5%-ի կարգի է։ Կենտրոնական բանկի գնահատականներով մեր երկարաժամկետ աճի պոտենցիալը 3,5%։ Այս դեպքում հարց կառաջանա, թե ավելի բարձր տնտեսական աճ ինչպես է արձանագրվել նախորդ տարիներին (2020 թ․ չհաշված)։ Նշեմ, որ 2019 թ․ 7,6% տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել առևտրի և ծառայությունների աճով (5,4%)։ Ակնհայտ է, որ «աճն» արձանագրվել է մանրածախ առևտրում ստվերի կրճատման արդյունքում, ինչն, իհարկե, դրական երևույթ է, սակայն իրական աճ չէ։ Հիշեցնեմ, որ Փաշինյանը իր հայտնի 100 փաստերի ընդհատված սերիալում պարբերաբար նշում էր ՀԴՄ կտրոնների թվի աճի մասին։ Երևի նկատել եք, որ 100 փաստերի սերիալն էլ չկա, չկա նաև այն ռեստորանը, որտեղ Փաշինյանին ՀԴՄ կտրոն չէին տվել, չկա նաև Քարվաճառը, որտեղ գտնվում էր այդ ռեստորանը։

Աղյուսակ 1 ՀՆԱ աճ

5. Տնտեսությունը դեռևս չի վերադարձել 2019 թ․ մակարդակին։ Մեկ տարվա ընթացքում երկարաժամկետ պոտենցիալից 55-75%-ով բարձր (3,0-3,5 տոկոսային կետով) տնտեսական աճն իրատեսական չէ, մանավանդ հաշվի առնելով, պատերազմի ժամանակ տնտեսական պոտենցիալի կորուստը չի վերականգնվել, աշխարհաքաղաքական, անվտանգային և ներքաղաքական ռիսկերը ոչ միայն չեն նվազել այլև ահագնացել են, իսկ պղնձի գների շուրջ անորոշությունը պահպանվում է։ Ուրբաթ օրվա դրությամբ Լոնդոնի մետաղական բորսայում պղնձի պայմանագրային գներն անկման միտում են ցուցաբերում։

Գծապատկեր 1 Պղնձի գնի կանխատեսումներ

6. Այսօրվա դրությամբ այս տարվա պատկերն ամբողջացնենք նաև գնաճի մասին համառոտ ակնարկով։ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 3-րդ եռամսյակում 12-ամսյա գնաճը (2021թ. սեպտեմբերը 2020թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 8,9% (2021թ. նոյեմբերը 2020թ. նոյեմբերի նկատմամբ՝ 9,6%):

Աղյուսակ 2 12 ամսվա գնաճ

Անդրադառնանք 2022թ․ պետական բյուջեի վերաբերյալ որոշ ասպեկտներին։

7. 2021 թ․ հոկտեմբերի Արժույթի միջազգային հիմնադրամը 2021 թ․ համաշխարհային տնտեսության աճի տեմպի կանխատեսումը 6,0%-ից իջեցրել է մինչև 5,9%, իսկ 2022 թ․ կանխատեսումը 4,9% է։ Այսինքն, եկող տարի համաշխարհային տնտեսական աճը դանդաղելու է։

8. Համաձայն բյուջեի նախագծի 1․32 գծապատկերի իրական ՀՆԱ կանխատեսման հավանականությունների բաշխումը շեղված է դեպի 7%-ից ցածր արժեքներ։

Գծապատկեր 2 Իրական ՀՆԱ աճի կանխատեսման հավանականությունների բաշխումը (2022 թ․ Պետ բյուջեի նախագիծ)

Աղյուսակային ներկայացումից ավելի ակներև է, որ 7%-ից ցածր աճի հավանականությունն ամենամեծն է։

Աղյուսակ 3 Իրական ՀՆԱ աճի կանխատեսման հավանականությունների բաշխումը

Չնայած ըստ ֆինանսների նախարարության կանխատեսումների, ամենամեծ հավանականությունն ունի 5-7% տնտեսական աճը, սակայն որևէ կերպ չի կարելի պնդել, որ այդ միջակայքի վերին սահմանային արժեքն ամենահավանականն է։ Գծապատկերի և աղյուսակի տրիվիալ վերլուծությունը հուշում է, որ ամենահավանական արժեքը պետք է լինի 5,5-6%-ի շրջակայքում։

9.   Կենտրոնական բանկի կանխատեսումները շատ ավելի համեստ են։ 3-րդ եռամսյակի գնաճի հաշվետվության մեջ տնտեսական աճի կանխատեսումներն ունեն հետևյալ պատկերը։

Գծապատկեր 3 Տնտեսական աճի ԿԲ կանխատեսումը

10. Հավելենք, որ Հայաստանի համար Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի աճի կանխատեսումները 2022 թ․ համար ավելի համեստ են քան կառավարության կանխատեսումները, համապատասխանաբար՝ 4,5 և 4,3%։

11.  Կառավությունն ակնկալում է, բարձր տնտեսական աճ ապահովել մեծացնելով պետական կապիտալ ծախսերը՝ հիմնականում ճանապարհաշինություն և ջրամբարաշինություն։ 2022 թ․ համար կառավարությունը բյուջետավորել է 346,5 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ (ՀՆԱ 4,4%)՝ մոտ 120 մլրդ դրամով ավելի քան 2021 թ․ ճշգրտված պլանը։

Կապիտալ ներդումներ կատարելու ՀՀ կառավարության ունակությունը խիստ կասկածելի է․ կառավարությունը խրոնիկ կերպով թերակատարում է կապիտալ ներդրումների իրականացումը։ 2017-2021 թթ․ կապիտալ ծախսերը պլանավորված են եղել միջինում 207,6 մլրդ ՀՀ դրամ։ Հինգ տարվա կտրվածքով միջին կատարողականը կազմել է 78% (2021 թ․ 9 ամիսների կատարողականը կազմել է 68,3%։ Հաշվարկների համար, որպես տարվա կատարողական ընդունվել է այդ թիվը)։ 2018 և 2019 թթ․ կապիտալ ծախսերի կատարողականը, համապատասխանաբար, կազմել է 74% և 73,5%։ Այսպիսով, միջինում, տարեկան կատարվել է 163 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ծախս (տե՛ս Աղյուսակ 3)։  Փաստորեն, պլանավորում է կատարել 346,5 մլրդ դրամի կապիտալ ծախս, ինչն ավելի քան կրկնակի ավել է, քան հինգ տարիների միջին արժեքը։

Որպես կապիտալ ծախսերի թերակատարման հիմնական պատճառ նշվում է գնումների գործընթացի սխալ կազմակերպումը, այսինքն՝ վատ կառավարումը։ Սակայն, որևէ գնահատական չկա, արդյոք երկրում առկա մարդկային (ներառյալ մասնագիտական) և նյութական (մեքենա սարքավորումներ և հումքային բազա) ռեսուրսները բավարար են նման ծավալի շինարարություն իրականացնելու համար։

Աղյուսակ 4 Կապիտալ ծախսեր

Կապիտալ ծախսերի ամենացածր կատարողական 2021 թ․ 3 եռամսյակների ապահովել են հետևյալ գերատեսչությունները․

Աղյուսակ 5 Կապիտալ ծախսեր

Ընդ որում, պետական ընթացիկ ծախսերի կատարողականն ավելի բարձր է քան կապիտալ բյուջեի կատարողականը՝ 92,8%։ Օրինակ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդհանուր կատարողականը 73,1% է։ Նշենք, որ աշխատավարձի ինը ամսվա բյուջեն կատարված է 96,2%-ով, արտասահմանյան պաշտոնական գործուղումների բյուջեն՝ 99,9%-ով։ Փոխարենը, «Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման» ծախսերը կազմել են 545.7 մլն դրամ կամ ծրագրված ցուցանիշի 44%-ը, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջոցներն օգտագործվել են «ըստ անհրաժեշտության»: Հարց է առաջանում․ «իսկ ինչու՞ եք շուրջ 1,5 անգամ ավել գումար բյուջետավորել, եթե այդքան անհրաժեշտ չէր»։ Պատասխանն ակնհայտ է․ որ շեփորահարեն թե ինչքան շատ փող են ուղղում մարզերի զարգացմանը։ Արդյունքում, այլ ոլորտի ծախսերի համար, օրինակ՝ պաշտպանության, այլևս գումար չի բավարարել։ Իսկ միգուցե՞ մարզերի զարգացման համար անհրաժեշտ էր հենց այդքան գումար կամ նունիսկ ավելին, բայց իշխանություններն ապիկար են գտնվել անհրաժեշտ ծրագրերն իրականացնելու համար։

12.  Կապիտալ ներդրումներ կատարելու ունակությունից բացի, անհրաժեշտ է անդրադառնալ նաև այդ ներդրումների արդյունավետությանը։ Կառավարությունը, որպես արտաքին օժանդակություն, նախատեսում է ներգրավել 229,1 մլրդ դրամի վարկ։ Վարկի գումարը ներդրվելու է կապիտալ շինարարության մեջ այն ակնկալիքով, որ այն կմեծացնի տնտեսության աճի պոտենցիալը։ Սակայն, ներդրումների տնտեսական արդյունավետության որևէ հաշվարկ ներկայացված չէ, հայտնի չէ արդյոք ներդրումներն իրենց կարդարացնեն, թե՞ կավելացնեն արտաքին պարտքը, առանց այդ պարտքը սպասարկելու միջոցներ ստեղծելու։ Կան էական ռիսկեր, որ Հայաստանը կարող է հայտնվել «ենթակառուցվածքային պարտքային ծուղակում»։

13. Չնայած գործարար միջավայրի բարելավումը կառավարությունը հռչակել է որպես գերակայություն և նաև այդ հանգամանքով է պայմանավորում տնտեսության աճի բարձր տեմպերը, սակայն բյուջեի նախագծում հստակ չի ներկայացվում, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկվելու և դրանք տնտեսական ինչ արդյունք են ունենալու։ Փաստենք, իշխող քաղաքական ուժի կողմից ձևավորած իրար հաջորդող կառավարությունների գործունեության արդյունքում ներդրումների ծավալն էապես նվազել է։ Մասնավորապես, 2021 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 42,8 մլն ԱՄՆ դոլար։ Զուտ միջազգային ներդրումային դիրքը 2021 թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ կազմել է – 10,9 մլրդ ԱՄՆ դոլար։ Համեմատության համար՝ 2018թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ, երբ պրն․ Փաշինյանը ստանձնել է վարչապետի պաշտոնը, այն կազմել է – 9,05 մլրդ, իսկ 2020 թ․ նույն ժամանակահատվածի դրությամբ՝ - 10,2 մլրդ ԱՄՆ դոլար։ Ակտիվներում օտարերկրյա ուղղակի ներդրումներ 2021 թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ կազմել են 518 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2020 և 2018 թթ․ նույն ժամանակահատվածի դրությամբ համապատասխանաբար՝ 547,7 և 677,7 մլն ԱՄՆ դոլար։

14.  Էապես նվազել են նաև հիմնական միջոցներում ներդրումները։ 2018-ից ի վեր մասնավոր ընկերությունների ներդրումների ծավալները նվազում են։ Ակնկալվում է, որ 2021 թ․ հիմնկանում միջոցներում մասնավոր ընկերությունների ներդրման իրական աճը կկազմի ընդամենը 0,6%։ Ամենևին ընկալելի չէ կառավարության կանխատեսումը, որ մասնավոր ընկերությունների ներդրումները շեշտակի աճ կարձանագրեն և 2022 թ․ կկազմեն 15,6%: Նմանապես, արժանահավատ չեն կառավարության սպասումները, թե հիմնական միջոցներում պետական ներդրումների իրական աճը կկազմի 46,2%:

Աղյուսակ 6 ՀՆԱ ծախսային բաղադրիչների իրական աճերը, %

Եզրակացություն

2022 թ․ ՀՀ կառավարությունը կանխատեսում է 7-9% տնտեսական աճ։ Նշված տնտեսական աճն ապահովելու համար կառավարության կողմից նախատեսվող միջոցառումներն են․

·  պետական ներդրումներ ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացմանը միտված ոլորտներում,

·  գործարար միջավայրի բարելավում,

·  տեխնոլոգիական առաջընթացի ապահովում,

·  տնտեսության արտահանելի հատվածի և արտահանման խթանմանն ուղղված քաղաքականությունների իրականացում։

Սակայն, կառավարության կողմից վարվող քաղաքականությունը, մինչ այժմ արձանագրած համեստ արդյունքներն ու էական ձախողումները հիմք չեն տալիս ենթադրելու, որ կառավարությունը կկարողանա ապահովել իր խոստացած տնտեսական աճը։

Տնտեսական աճի ոչ իրատեսական կանխատեսումը ոչ իրատեսական է դարձնում նաև բյուջետային եկամուտների թիրախային արժեքը։

Անվտանգային սպառնալիքներին ու սոցիալական դժվարություններին ընդառաջ կառավարությունը գերադասում է գումար հատկացնել ակնահաճո, բայց անվտանգային և տնտեսական մարտահրավերները չլուծող ծրագրերի իրականացմանը։

Վերլուծությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}