Հովտաշատում օծվել է Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար
Դեկտեմբերի 4-ին Արարատի մարզի Հովտաշատ համայնքում օծվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված համայնքի երեք հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Դավիթ Դանիելյան, Արթուր Ղազարյան և ոստիկանության զորքերի ծառայող Խաչատուր Աղաջանյան։ Նրանք կռվեցին հանուն հայրենիքի ու հերոսաբար զոհվեցին։
Խաչքարի օծման արարողությանը ներկա էին զոհվածների հարազատները, համայնքի բնակիչներ, ոստիկանության զորքերի ծառայողներ։
Նշենք, որ Խաչատուր Աղաջանյանը ծնվել էր 1997 թվականին՝ Հովտաշատում: Մարտեր առանց կանոնների մարտարվեստի Հայաստանի չեմպիոն էր։ Արցախյան 44-օրյա պատերազմում մասնակցել է Քարվաճառի ու Շուշիի պաշտպանությանը։ Հերոսաբար զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։ Հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, Արցախի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և բազմաթիվ այլ մեդալներով։
Փա՜ռք հանուն հայրենիքի զոհված բոլոր հերոսներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները